30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23600 դրամ․ տրանսպորտի նոր սակագները
Դիտել նաև
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մելիք Ադամյան փողոցում
ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
«Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի երթևեկության համար
Երևանում երթևեկության փոփոխություն կլինի
Երթևեկության փոփոխություն՝ Տերյան փողոցում. կարգելվի մեքենաների կանգառը
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»:

