Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
Դիտել նաև
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը
Անդրանիկ Քոչարյանը սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին
«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:
Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:
Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին»,- ասված է ուղերձում:

