«Դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը. Անդրանիկ Թևանյան
Դիտել նաև
Իշխանություններն այդ հոդվածը կիրառել են բացառապես ընդդիմադիրների դեմ. փաստաբան
Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա. Ռուբեն վարդապետ
Ինչ են իրականում ստորագրել Ալիևը, Փաշինյանը և Թրամփը Սպիտակ տանը
Քաղաքապետարանը խոստովանում է որ տրանսպորտում ուղեվարձի բոյկոտը մոտ է 50 տոկոսի սահմանին
Ի՞նչ եզրակացություն կանեն Հայաստանի իշխանությունները
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով:
Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում:
«Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ: Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ: Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:
Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է»:

