«25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի
21
Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հաղթանակ․ դատարանը անվավեր է ճանաչել կարմիր գծերը 13 անգամ թանկացնող ապօրինի որոշումը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը ճանաչվել է անվավեր․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը Նախնական հաղթանակ. «Մայր Հայաստանը» հաղթել է կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական վեճը․ քաղաքային իշխանությունը պարտվեց 160.000 դրամանոց կարմիր գծերի դեմ առաջին դատական հաղթանակը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել Թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանն անգին գանձ է. Գառնիկ Դանիելյան Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ» Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ» «Էս կինոն տեսել ենք արդեն». Անժելա Էլիբեգովա «Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա»․ Գագիկ Սուրենյան Արփինե Սարգսյանը կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ է ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե» «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը Դատարանը հստակ արձանագրեց՝ Երևանի բեռնաթափումը կարմիր գծերի թանկացման հիմք չէ. Վահե Գրիգորյան (տեսանյութ) «Ազատություն» ռ/կ-ի անդրադարձը կարմիր կետագծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի»՝ դատարանում հաղթանակի վերաբերյալ (տեսանյութ) Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի Քարվաճառում գրանցված երկրաշարժը զգացվել է Ջերմուկում, Վայոց Ձորի և Սյունիքի բնակավայրերում «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից 3-ը երեխաներ են Ինչպե՞ս կարելի է պարծենալ Ներքին Հանդի տանիքները նորոգելով․ Արման Թաթոյան Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել Կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար, թե ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները Ահա թե ում վրա է ծախսվում պետական բյուջեն․ «Կարճ ասած» Այս իշխանությունը հատել է բոլոր թույլատրելի կարմիր գծերը. ՀԺՄ Ոչ միայն «կարմիր», այլև՝ «կապույտ» գծերի դրոյքաչափի ավելացումն է անվավերվել «100 դրամանոցով վճարման տարբերակն ավարտվում է»․ Հայկ Կոստանյան «Նիկոլ Փաշինյանն` իր համար վատ ու ավելի վատ երկընտրանքի առաջ». Ոսկան Սարգսյան Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 300,000 ադրբեջանցիների դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է․ Վարդան Օսկանյան Բոլորիս միահամուռ ուժերով կարող ենք պարտադրել, որ թանկացման որոշումը վերջնական չեղարկվի Տրանսպորտի թանկացումը հետաձգվում է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․ 

«Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։

Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․

- Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,

- ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,

ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։

Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ,

Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։

Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan