550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ)
2
Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Պատերազմ Արցախում
Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով Վրաստանը նոր նախագահ ունի

«Ողջունումներ», որ անհասկանալի արժեք ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լրահոսը հեղեղված է զանազան «ողջունումներով»: Աջուձախից՝ Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Մոսկվայից մինչև Բրյուսել, ողջույն է, որ ողջունում են Հայաստանին ու Ադրբեջանին՝ գերիների փոխանակման, «խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորության ու նմանօրինակ զարգացումների, դրանց հեռանկարների համար: Բոլորն ուրախ են, երջանիկ, տոնածառը՝ դրած, լույսերը՝ փայլփլուն: Կարևորը՝ գայլերը կուշտ են: Դե, իսկ մնացյալն անկարևոր է: Այնուհանդերձ, համակողմանի այդ «ողջունումները» այնպիսին են, որ հիշեցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նմանօրինակ առիթով արած դիտարկումն առ այն, որ հոգեհանգստի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում:
Տեսեք, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ճառել է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման» կամ իր սիրելի «խաղաղության խաչմերուկի» թեմայով, մասնավորապես խոսել է նաև Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման հիմնական սկզբունքների մասին՝ տրանսպորտային ապաշրջափակում, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դելիմիտացիա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի չարչրկված հռչակագրի հիման վրա:
Այստեղ նորություն չկա, քանի որ Փաշինյանն առաջին անգամ չի խոսում թվարկված «սկզբունքների» մասին:
Բայց բոլոր այդ «սկզբունքները» հեքիաթներ են: Դա այն ճռճռան կամ փայլփլուն փաթեթավորումն է, որով փաշինյանական իշխանությունը ներքին լսարանի վրա սաղացնում է Հայաստանի բացարձակ կապիտուլ յացիայի ծրագիրը:
Ի դեպ, դժվար չէ նկատել այն, որ հիշատակված «սկզբունքները» դատարկություն են ու իրենց տակ բացարձակապես ոչ մի երաշխիք չունեն: Դա նույնիսկ հպանցիկ դիտարկումներով է բացահայտվում:
Այսպես. տրանսպորտային կոմունիկացիաների, այսպես կոչված, ապաշրջափակման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները բացառապես ու միմիայն այն մասին են, թե Հայաստանն ինչպես, ինչ հիմունքներով է իր տարածքով ճանապարհներ, երկաթուղագծեր տրամադրելու Ադրբեջանին ու Թուրքիային՝ միմյանց հետ անխափան ու անխոչընդոտ, այդ թվում՝ անվերահսկելի ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն իրականացնելու համար: Կարճ ասած, բոլոր խոսակցությունները միմիայն Հայաստանը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու մասին են: Բացարձակապես որևէ խոսակցություն ու քննարկում, հայտարարություն չկա այն մասին, թե ինչպես է, օրինակ՝ Ադրբեջանը ապահովելու Հայաստանից երկաթուղային շարժակազմերի, ավտոմոբիլային բեռնափոխադրումների շարժը իր տարածքում եղած ճանապարհներով ու երկաթուղագծերով:
Այսինքն, գործնականում քննարկվում, դիտարկվում է միակողմանի տարբերակ՝ ադրբեջանաթուրքական կապը Հայաստանի վրայով:

Ի դեպ, նկատենք, որ հայ-թուրքական սահմանի բացումը, որով ոմանք մի այլ կարգի ոգևորված են, ընդամենը նշանակելու է մեկ բան. Հայաստանի արտադրական, տնտեսական առնվազն թուլացում, եթե չասենք ավելին: Մեկնումեկը կասկածո՞ւմ է, որ պետական հովանավորության վրա նստած թուրքական գյուղմթերքի արտադրությունը հաշված շաբաթների ընթացքում զավթելու է Հայաստանը, որի հետևանքը լինելու է տասնյակ հազարավոր հողագործների, այգեգործների, գյուղմթերքի վերամշակման ոլորտի սննկացումն ու գործազրկումը: Առնվազն:
Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, ապա սա ևս կեղծ ու երերուն «հիմք» է ի սկզբանե: Եթե այլ ու շատ բան չասենք, բավական է միայն նկատել, որ եթե Ալամա-Աթայի հռչակագիրն այդքան զիլ ու զորեղ հիմք լիներ, ապա նախկին ԽՍՀՄ տարածքում եղած բոլոր հակամարտությունները (աբխազա-վրացական, վրաց-օսական, մերձդնեստրյան, ռուս-ուկրաինական (Դոնբաս, Լուգանսկ, Ղրիմ), չհաշված արդեն միջինասիական հանրապետությունների միջև եղած տարաձայնությունները, կամ գոնե դրանցից թեկուզ մեկը կկարգավորվեր այդ անտեր հռչակագրով: Ավելին, Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի գրեթե երկուսուկես տասնամյակ ներառող ժամանակահատվածում ոչ մի անգամ ոչ մեկը լրջորեն չի էլ փորձել դիտարկել Փաշինյանի կողմից որպես «համաբալասան» ներկայացվող Ալմա-Աթայի մտասևեռում-հռչակագիրը: Դա այնքան անպիտան թուղթ էր, որ նույնիսկ թշնամի Ադրբեջանը փորձ չէր անում «մեջտեղ բերել»:
Այսինքն, այդ հռչակագրի հիման վրա դելիմիտացիա անելը ոչ միայն անհեթեթություն է, այլև հստակորեն Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված քայլ է:
Առավել ևս այն պարագայում, որ ժամանակին Հայաստանն այդ հռչակագրին միացել է շատ կոնկրետ վերապահումներով:
Ծիծաղելի ու խախուտ է նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին թեզը: Մանավանդ, որ այն հիմնված է Փաշինյանի կողմից, օրինակ՝ հանրագիտարանից հանած թվերի վրա: Դա խախուտ թեզ է այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև չի ճանաչում, որ ընդհանրապես նման երկիր կա: Թե թղթի վրա ինչ կստորագրենչեն ստորագրի, երկրորդական է: Հիմնականն այն է, որ Ալիևի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչպես մի առիթով ասել է՝ ավտոներով Երևան մտնելը:
Սա է լինելու Նիկոլ Փաշինյանի բերած «խաղաղությունը»: Պատրանքներ թող ոչ ոք չունենա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Արևմուտքի, ԱՄՆ-ի ողջունումներին, ապա դրանք իսկապես էլ զավեշտական են հնչում, ավելի շուտ՝ որպես ծաղր: Օրինակ՝ երեկ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Միլլերը ողջունել է... Թուրքիայի դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Եթե որևէ մեկը չի հասկանում, թե ինչ է նշանակում «Թուրքիայի դերակատարում» հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, ապա նա սեփական ուղեղի հետ ինչ-որ խնդիրներ ունի կամ ինչ-ինչ անձնական շահախնդրություններից ելնելով՝ ձևացնում է, թե չի հասկանում:
Ավելին, հայ-ադրբեջանական, այսպես ասած, «ուղիղ երկխոսությունը» ամենից առաջ նշանակում է երաշխիքների ու միջազգային երաշխավորների բացակայություն: Իսկ որևէ բան պայմանավորվել մեկի հետ, որի առանցքային ու բազմիցս հռչակված նպատակը քեզ սպանել-կոտորելն է, կներեք, անհնար է: Այն էլ՝ առանց երաշխավորների: Իսկ նրանց, ովքեր ձևացնում կամ կարծում են, թե դա հնարավոր է, ապա հրապարակային որակում տալը գնալով դժվար է դառնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan