550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ)
3
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Պատերազմ Արցախում
«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ) Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան

Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ:

Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է: Ու թեեւ Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում. «Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով եւ կազմակերպչական աշխատանքներով»։

Նարեկ Նալբանդյանը մեզ հայտնեց նաեւ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ամանորյա միջոցառում է անցկացվելու, որին մասնակցելու են հայ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ։ «Միջոցառմանը, որ նախատեսվում է կազմակերպել Ամանորին, երգելու են Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, «Հայաթ Փրոջեքթ»-ը, կարճ ասած՝ մեծ միջոցառում ենք նախատեսում»,- հայտնել է Նալբանդյանը։ Հավելենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։ Հիշեցնենք նաեւ, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները: Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեեւ պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan