Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Պատերազմ Արցախում
Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին

Հսկայական ներդրումներ, որոնք Փաշինյանն Արցախի հետ հանձնեց թշնամուն

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց կարճ ժամանակ անց 100 հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցները ադրբեջանական իննամսյա տոտալ շրջափակումից հետո բռնի տեղահանվեցին Հայաստան: Դարեր շարունակ հայկական Արցախը մնաց թշնամու երախում, մարդիկ Արցախում թողեցին իրենց տները, թշնամուն մնացին պատմամշակութային բազմաթիվ կոթողներ: Սրան զուգահեռ դեռ հարկ կլինի մանրամասն հաշվարկել, թե ինչ մեծաքանակ ներդրումներ են արվել Արցախում, որոնք ևս մնացին թշնամուն: Ցավոք, կան դեռևս այնպիսիք, որոնք շարունակում են հավատալ իշխանական թեզերին, թե իբր «Արցախը վաղուց էր հանձնված», կամ՝ «այսպես թե այնպես պետք է հանձնվեր», «մերը չէր» և այլն:
Մնում է միայն հասկանալ՝ եթե հանձնված էր, կամ հանձնվելու էր, ինչո՞ւ էին այդքան մեծաքանակ ներդրումներ արվում: Ընդ որում, կանխավ շեշտենք՝ խոսքը պետական բյուջեի ներդրումների կամ կառուցապատումների մասին չէ, այլ անհատների, գործարարների, բարերարների: Օրինակ՝ ամենից խոշոր ներդրողներից «Տաշիր» բարեգործական հիմնադրամը միայն 2009-2023 թվականներին Արցախում իրականացրել է 100 մլն դոլարից ավելի ծրագրեր ու ներդրումներ: Տարածաշրջանի համար բացառիկ բժշկական կենտրոնի մասին շատերն են տեղյակ. դրա համար, օրինակ՝ ծախսվել է 30 մլն դոլարից ավելին: Բազմաթիվ այլ ծրագրերի մասին գուցե ոմանք տեղյակ էլ չեն: Ի մասնավորի, հայազգի ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կողմից տարեկան մեծ գումարներ են հատկացվել հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով. առնվազն վերջին 14 տարվա ընթացքում այդ նպատակներով ծախսվել է դարձյալ մոտ 30 մլն դոլար:
Եվս 17 մլն դոլար տրամադրվել է Արցախի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման ու արդիականացման համար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի բազմազավակ ընտանիքները չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաների համար ստանում էին 4-5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ծրագրի նպատակն էր տեղի հայերի դեմոգրաֆիական պատկերը խթանելն ու պահպանելը: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել էր մոտ 4 մլն դոլար: Կարապետյանների կողմից միլիոնավոր դոլարներ են ներդրվել Արցախի դպրոցների, մշակութային օջախների, եկեղեցիների, ճանապարհների, այգիների կառուցման, վերանորոգման, արվեստի ոլորտի հովանավորման, բժշկական ժամանակակից ծառայությունների տեխնիկապես հագեցվածության և բազմաթիվ այլ ծրագրերի համար: Չենք խոսում պաշտպանության և անվտանգության ապահովման համար տրամադրվող միջոցների մասին, լավատեղյակները հավաստիացնում են, որ դրանք ևս տպավորիչ են:
Այսինքն, մարդիկ, այս դեպքում՝ առավելապես Ռուսաստանում գործունեություն ծավալող և իր կարողությունը վաստակած Կարապետյանը, հսկայական ներդրումներ էր կատարում ոչ միայն Հայաստանում, այլ հենց Արցախում, ընդ որում՝ թե՛ բարեգործական ծրագրերի տեսքով, թե՛ որպես հեռանկարային բիզնես ներդրում՝ վստահ լինելով, որ մեր հայրենիքի այդ անկյունը զարգանալու և հավերժ մնալու է հայկական: Հետևաբար, այն թեզերը, թե «մեկ է՝ մի օր տալու էին, տենց է եղել որոշված», ի չիք են դառնում, քանի որ որևէ մեկը, այն էլ՝ նման մակարդակի, եթե հակառակն է անում, ուրեմն եղել է վստահություն, որ մերն է ու միշտ մերն է լինելու, և պետք է զարգացնել, այնինչ մեկ հոգու որոշմամբ այդ ամենը հանձնվեց Ադրբեջանին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>