Տիգրան Առաքելյանը կալանավորվել է
Դիտել նաև
Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի ղեկավարն այդքան հարվածի սեփական բանակին. Տիգրան Աբրահամյան
Վստահ չեմ, որ Սիրիայում իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Տիգրան Աբրահամյան
1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան
Արձագանքը պետք է լինի կոշտ և զսպող. Տիգրան Աբրահամյան
Երեկ՝ հուլիսի 27-ին կալանավորվել է ՀԱԿ նախկին գործիչ Տիգրան Առաքելյանը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
«Կալանքի միջնորդությունը բավարարող դատավորը Սևակ Հովհաննիսյանն է եղել։
Հիշեցնենք, 1 ամիս առաջ դատարանը մերժել էր Առաքելյանին կալանավորելու ՔԿ քննիչների միջնորդությունը։ Հունիսի 28-ից նա տնային կալանքի տակ էր։ Թեև, ըստ Առաքելյանի հարազատների, նա չէր խախտել տնային կալանքի ռեժիմը, Քննչական կոմիտեն որոշեց ավելի կոշտ խափանման միջոց կիրառել։
Տիգրան Առաքելյանը հանրային հետապնդման է ենթարկվում 2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում է շորթման համար«»,-գրում է լրատվամիջոցը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։