Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան
14
Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Պատերազմ Արցախում
Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է

«Պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից՝ գործնական քայլեր ձեռնարկել». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կոչով.

«2023թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ:

Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:

Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը:

Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների: Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:

Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները:

Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։

Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>