«Հայաստանը ԼՂ-ը ներառել է Ադրբեջանի կազմի մեջ». Ժոզեպ Բորել. Տեսանյութ
«Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը աներկիմաստորեն ճանաչել է ԼՂ-ի տեղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սա աննախադեպ է», - այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին առնչվող քննարկման ժամանակ պատասխանելով ԵԽ պատգամավորների հարցերին։
Միաժամանակ նա նաև ասել, որ Հայաստանի պետական սահմանի երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի ջանքերի կարևոր մասն է կազմում։
Բորելը շեշտել է, որ դիտորդական առաքելությունն ակտիվ է միայն Հայաստանի պետական սահմանին, իսկ Ադրբեջանը թույլ չի տալիս նմանատիպ առաքելություն տեղակայել իր սահմանի երկայնքով։
Բորելը նաև շեշտել է, որ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։
Zham.am