Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում
Դիտել նաև
Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը կողաշրջվել է
Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն
Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային
«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել
Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ
Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ 22։58-ին։ Այրվել են յուղային անջատիչի յուղը և էլեկտրական տրանսֆորմատորը։