Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
14
«Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Politico. ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպես՞ կպատասխանի Պուտինը Պատերազմ Արցախում
Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է ՔՊ-ն կրկին ուզում է թանկացնել կարմիր կետագծերը՝ անտեսելով դատարանի որոշումը Ուր են տանում հանրային տրամադրությունները․ քննարկում (տեսանյութ)

ՀՀ-ում Իրանի դեսպանը հերքում է ԵՄ դիտորդների թեմայով տարածված լուրը․ իշխանությունների հերթական սուտը

Իշխանության առաջին դեմքի կարգավիճակը չփոխեց նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկզբունքներն ու գործելաոճը։ Նաև՝ էությունը։ 

Փաշինյանը հիմա թաքնվում է «Հավաստի Աղբյուրի» անվան տակ և շարունակում իր սիրած գործը, բայց արդեն վարչապետի կարգավիճակով և միջազգային մասշտաբով։ 

Եթե նրա լրագրողական և «ընդդիմադիր» քաղաքական գործունեության զոհերը համեմատաբար քիչ էին, ապա պետության ղեկավարի դերում նրա բերած զոհերի թիվն ու աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել են։

Երեկ Փաշինյանի «Հայկական ժամանակը» մի անստորագիր նյութ էր հրապարակել, որը վերնագրել էր այսպես․ «Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը․ դեսպան»։ 

Այս «ֆեյք» վերնագիրը դնելու նպատակն այն էր, որ լուրերին միայն նկարներով ու վերնագրերով հետևողներին կերակրեին այն բանով, թե, իբր, ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նման բան է ասել։ Մինչդեռ դա սուտ է։ Դեսպանը նման հայտարարություն չի արել։ 

Նիկոլ Փաշինյանը պրահյան գործընթացի արդյունքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և Հայաստանը դարձրել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ։ ԵՄ դիտորդներին հրավիրելն այդ բախման սցենարի մեջ է տեղավորվում, ինչի մասին բացահայտորեն խոսում է Ռուսաստանը։

ՌԴ–ից կոշտ ձևով, իսկ Իրանից՝ դիվանագիտական լեզվով պարբերաբար ցույց են տալիս, որ դեմ են Արևմուտքի ներգրավվածությանը, և որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։

ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան մեր ռազմավարական դաշնակցին ու բարեկամ Իրանին դուր չի գալիս։ Փաշինյանը գիտի այդ մասին, բայց ունի պարտավորություններ և կատարում է դրանք, որպեսզի կարողանա հետագայում իր անձնական անվտանգությունն ապահովել։

Փաշինյանի այս քաղաքականությունը լրջորեն մտահոգում է մեր քաղաքացիների մի ստվար հատվածին։ Եվ ահա փորձելով խաբել նրանց՝ Փաշինյանն իր թերթով ու իր մյուս քարոզչամիջոցներով տարածել է ՀՀ–ում Իրանի դեսպանի խոսքը, որը վերջինս իրականում չի ասել։ 

Այսօր հրավիրված էի ու մասնակցում էի Իրանի իսլամական հեղափոխության 44–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Իմ այն հարցին, թե արդյոք իրե՞ն են պատկանում «Հայկական ժամանակի» նյութի վերնագրում գրված խոսքերը, ՀՀ–ում ԻԻՀ–ի դեսպանը հերքեց։

Աբբաս Բադախշան Զոհուրին ասաց, որ ինքն էլ է տեսել նման վերնագիր, ինչը չի համապատասխանում իրականությանը։ 

«Ես ասել եմ, որ տարածաշրջանային երկրների միջև խնդիրները պետք է հենց իրենց՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ լուծվեն։ Ինչ վերաբերում է այն բանին, որ ես, իբր, հայտարարել եմ, թե Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, ապա ես այդպիսի նախադասություն չեմ օգտագործել»,– ինձ հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Թյուրընկալումներից խուսափելու համար ես երեք լեզվով (հայերեն, անգլերեն, պարսկերեն (թարգմանչի օգնությամբ)) հստակեցրեցի հարցս ու դեսպանից նույն պատասխանը ստացա, որ ինքն այդպիսի բան չի ասել, այսինքն՝ չի ասել, որ Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը, և որ իր անունից «Հայկական ժամանակում» հայտնված ուղիղ խոսքը չի համապատասխանում իրականությանը։

Էթիկայից ելնելով՝ ես դեսպանին տեղյակ պահեցի, որ մեր զրույցի այդ մասը ես՝ իր թույլտվությամբ, կհրապարակայնացնեմ։ Ինքն ասաց, որ խնդիր չկա։ 

Եվ այսպես, բռնվեց իշխանական քարոզչամիջոցների տարածած հերթական սուտը։ 

Հ․Գ․։ Ի նշան հայ–իրանական բարեկամության՝ հարգարժան դեսպանի հետ նկարվեցինք տոնական միջոցառման ժամանակ (կից նկարում կա նաև «Հայկական ժամանակի» տարածած նյութի «ֆեյք» վերնագիրը, որը, կրկնեմ, հերքեց դեսպանը)։ 

Շնորհավորում եմ Իրանի եղբայրական ժողովրդին։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan