Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Տե­սա­րան­ներ՝ առանց հա­ցի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հին Հռոմի կարգերի ու բարքերի անկումը երգիծաբան Յուվենալիսը հակիրճ բանաձևել է՝ «Հաց և տեսարաններ»: Հռոմից մի քիչ ավելի հին Երևանում արդեն մոտ 5 տարի իշխանությունը գրաված Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն առաջնորդվում են գրեթե նույն բանաձևով, բայց մի մեծ բացառությամբ: Քանի որ «հաց» չեն կարողանում ապահովել, ավելին՝ եղած-չեղածը թանկուկրակ են արել, տեսարանների վրա են զոռ տալիս: Ընթացիկ «տեսարանը» ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի ազատամարտի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ-ում գլխավոր դատախազուհի (թեպետ մի կարկառուն քպական «հարգելի պարոն» էր ասում) Աննա Վարդապետյանի հայտնությունն էր:

Միջնորդությունն էլ՝ «բազմասերիանոց», այսինքն՝ տեսարանն ապահովված էր ամբողջ 2 օր՝ փետրվարի 7-ին և 8-ին: Բայց... ավելի երկարատևության հույսով: Այն, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից տեսարան սարքելու հերթական դրսևորման հետ, «անզեն աչքով» էլ տեսանելի է: Դա հենց Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ վաղուցվա անդամ, այդ չափով էլ «անաչառության ցուցիչ» ունեցող գլխավոր դատախազուհու ներկայացրած միջնորդությունն է ի ցույց դնում: Բանն այն է, որ եթե նույնիսկ քպականների նման թքած ունենանք անմեղության կանխավարկածի վրա և հալած յուղի տեղ ընդունենք ներկայացված մեղադրանքները, դրանք, պարզվում է, միևնույնն է, առ ոչինչ են: Թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվող արարքներով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ասել կուզի՝ Փաշինյանի իշխանությունը պարզապես «տեսարան է ապահովում»: Աղմո՛ւկ է պետք:

Այն պետք է լյումպենին, որպեսզի ընկղմված մնա «սաղ նախկիններն են մեղավոր» թմբիրի մեջ: Բայց աղմկոտ տեսարանները Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի շատ պետք են՝ իրենից (իրենցից) ինչ-որ չափով մեղադրանքների սլաքները շեղելու, առհասարակ՝ ընթացիկ օրհասական իրավիճակից, կենսական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Ու վերոնշյալ օրինակը դեռ միայն մեկն է... Իրենք Տիգրան Մեծին էլ կմեղադրեն (կհիշեք քպականներից մեկի այդ «մտքի թռիչքը»), իրենք ինչ ասես դուրս կտան, միայն թե պատասխան չտան, և աղմուկ (տեսարան) լինի: Դրա համար էլ՝ ամենօրյա տեսարաններ են, բայց... առանց հացի: Հա, արդեն չկա նաև ժպիտ, միայն լաց է, ողբ է, մահ: Ինչ կարողանում, այն էլ բերում են...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan