Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է
20
Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Նիկոլական վախերի մասին (տեսանյութ) Ի՞նչ կապ կա Թրամփի քայլերի, Գրենդլանդիայի, Վենեսուելայի, Իրանի դեպքերի և ոսկու գնի սրընթաց աճի մեջ Պատերազմ Արցախում
Մասյացոտն թեմի քահանաներին սպառնալիքի և ճնշման միջոցով փորձում են ենթարկեցնել թեմի հեռացված առաջնորդին. ահազանգ Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում. Աբրահամյան Նիկո՛լ, դե տես՝ թոշակառուներն ինչ են անելու․ Երվանդ Բոզոյան Ձյունը չեն մաքրում, բայց նախատեսում են նոր ֆինանսական հատկացումներ (տեսանյութ) Վճարովի շտապօգնություն (տեսանյութ) Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում Դե, վայելե՛ք Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը. Ավանեսյանի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. «Ժողովուրդ» ՔՊ-ում թեժ օրեր են սպասվում Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է «Թրամփի» միջանցքը Հայաստանում պաշարների նոր «զարդատուփ» է ԱՄՆ-ի համար Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» Երևանը՝ սառցե հրապարակ․ բա սրա համար ո՞ւմ տուգանեն (տեսանյութ) Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ը Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը ՔՊ-ի վերարտադրման միակ հնարավորությունն ընտրություններին քիչ մասնակցությունն է «Տեսա Աննա Հակոբյանի մի գրառում, «կափարիչս» թռավ, պատասխանեցի։ Էդ գիշեր եկան հեռախոսս առգրավելու»,- Արմեն Աշոտյան Փաշինյանը «խաղաղություն» է հաստատել մի պետության հետ, որը չի ճանաչում որևէ միջազգային իրավունք. Վարդան Պողոսյան Փաշինյանն ու Ալիևը այնքան հարազատ են, որ եղբայրության, ասել է, թե՝ «ախպերության» մրցանակ են ստանում Ժողովրդին շարունակում են թալանել․ Թուրքիայի սահմանի գյուղերը, կարծես, ուզում են դատարկել (տեսանյութ) Ո՞ւր է կորել Շիրակի մարզպետը Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ (տեսանյութ) Փարաքարի սպանություններից հետո պաշտոնանկ եղած Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց Հասկանալի է` ժամանակ չունեն մաքրելու, պարգևավճարներն են ծախսում «...Որոշեցինք այցելել մեր ապուպապի կառուցած եկեղեցի ու մասնակցել սուրբ և անմահ պատարագին» Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցեցինք քաղբանտարկյալներին. Գառնիկ Դանիելան Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (ամփոփում) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան

Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել

«Հրապարակ» օրաթերքը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մերձավան համայնքից վտար­ված Ախտոյանների հարսն ու թոռները վերջերս ցանկություն են հայտնել վերադառնալ գյուղ, սակայն հանդիպել են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատների դիմադրությանը։ Մերձավանից մեզ պատմեցին, որ Գրիգորյաններին նախաքննական մարմինը հարցրել է՝ դեմ չե՞ն լինի, որ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանի կինն ու երեխաները վերադառնան գյուղ, եւ երեխաները գյուղի դպրոց հաճախեն, սակայն Գրիգորյաններն ասել են՝ դա հնարավոր չէ, քանի որ իրենց երեխաները, որոնք 11-12 տարեկան են եւ մյուս կողմի երեխաներին հասակակիցներ, չեն հանդուրժի նրանց զավակներին դպրոցում, կռիվ եւ լարվածություն կլինի։ Ի վերջո, որոշվել է՝ մթնոլորտը չլարելու համար, ձեռնպահ մնալ այդ քայլից։ Ի դեպ, մեզ ասացին, որ, ըստ լուրերի, պետությունն Ախտոյաններին տեղավորել է Դիլիջանում։ Մերձավանում այժմ մշտապես ոստիկանական ուժեր են կենտրոնացած, հսկում են ամեն խաչմերուկ ու փողոց։

Հիշեցնենք, որ Մերձավանում ապրող ՔՊ-ական Ախտոյանների գերդաստանին ու բարեկամներին վտարելու պահանջով գյուղացիները հոկտեմբերի 12-ին ստորագրահավաք էին արել գյուղում։ Այդ օրը սկսված ակցիան, ինչպես տեղի բնակիչներն էին պնդում, կազմակերպիչ չուներ` ինքնաբուխ էր: Մարդիկ վրդովված էին իրենց համագյուղացու՝ Փարաքարի սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, եւ բնական է, որ այդ զայրույթն ուղղված էր սպանության մեջ մեղադրվողների եւ նրանց ողջ ազգուտակի դեմ: Գյուղում լարված մթնոլորտ էր տիրում, եւ չէր բացառվում, որ կարող էին նոր ողբերգություններ լինել: Ուստի Փարաքար համայնքի բնակիչները որոշել էին ստորագրահավաք անել եւ դիմել կառավարությանը, որ Ախտոյաններին հանեն հաշվառումից ու հեռացնեն համայնքից:

Բնակիչների պահանջը կատարվել էր, «Հրապարակ»-ը գրել էր, որ Ախտոյաններն ազգուտակով հեռացել են Մերձավանից։ ՔԿ-ից հաստատել էին մեր տեղեկությունը, սակայն մանրամասներ չէին հաղորդել, թե ինչպես է տեղի ունեցել Ախտոյանների մեկնումը, ինչ միջոցներով, ովքեր եւ ուր են տարել նրանց: Նշենք, որ Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը Վալոդյա Գրիգորյանի սպանությունն օժանդակելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի քեռորդին է, երկրում չէ: Նա դեռ Վ․ Գրիգորյանի սպանությունից առաջ էր լքել Հայաստանի Հանրապետությունը եւ մինչ օրս չի վերադարձել։ Ըստ վարկածներից մեկի, Մհեր Ախտոյանը տեղյակ է եղել Վալոդյա Գրիգորյանի առաջիկա սպանության մասին։

Հիշեցնենք, որ Մերձավանի իր տան դիմաց 2,5 ամիս առաջ սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով երկու մեղադրյալ կա. մեկը Մերձավանի ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի ազգական Նարեկ Օհանյանը՝ որպես օժանդակող, մյուսը՝ բուն սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանը: Իրավապահներն այս ողբերգությունը բացահայտված են համարում, ավելին՝ հայտարարել են, որ սա վրեժխնդրություն է՝ դեռ փետրվարին տեղի ունեցած սպանության համար, երբ Փարաքարի գյուղապետի եղբայրն ու եւս 13 հոգի գնացել էին Ախտոյանների տան վրա, կոնֆլիկտի արդյունքում սպանվել էր Ախտոյանների ազգականը՝ Գրիգոր Օհանյանը: Հենց նրա եղբայրն էլ՝ Նարեկը, այժմ մեղադրվում է Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու` պատվեր տալու համար: Ըստ նախաքննական վարկածի, սպանվածի հարազատները վրեժ են լուծել իրենց ազգականի մահվան համար, սակայն, չգիտես ինչու, սպանել են միջադեպին մասնակցածներից մեկի եղբորը, այն դեպքում, որ անձն անգամ սպանության մեջ չի մեղադրվում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan