Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ
Դիտել նաև
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թրամփը որոշեց, որ իր գլխավոր դաշնակիցը Միջին Արևելքում ո՛չ Թուրքիան է, ո՛չ էլ Իսրայելը, այլ ...
49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է
Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի մոտ փլուզված շենքերի փլատակների տակ մնացած քաղաքացիների որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները նորածին երեխա են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ցանցում հայտնված կադրերում երեւում են, թե ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլատակների կույտից։ Նորածնի մարմնի վրա տեսանելի վնասվածքներ չկան։ Նրա վիճակի մասին մանրամասներ այս պահին հայտնի չեն։ Ըստ ականատեսների՝ երեխայի մորը չի հաջողվել փրկել։
Հալեպում, որը գտնվում է Դամասկոսից 360 կմ հյուսիս, երկրաշարժի ժամանակ փլուզվել է 47 շենք։
Ընդհանուր առմամբ, ըստ Al Arabiya-ի, աղետի հետեւանքով բնակելի թաղամասերում ավերածություններ են գրանցվել հյուսիսային Սիրիայի 58 բնակավայրերում։
Zham.am

