Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է

Դիտել նաև
49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Ինչո՞ւ է Եվրոպան «լուռ հետևում» Սիրիայում ալավիների կոտորածներին
«Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը». «ՀայաՔվե»
Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա
Ըստ հրեա քաղաքագետի դավադրության տեսության՝ Սիրիան և Ուկրաինան փոխանակման առարկա են դարձել Պուտինի և Թրամփի միջև
Սիրիայի Լաթաքիա քաղաքի կենտրոնում այսօր իրավիճակը կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակիչները բնակարաններից դուրս չեն եկել, իսկ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Գանձասար» թերթի թղթակիցը՝ նշելով, որ իրավիճակն ընդհանուր առմամբ մտահոգիչ է:
«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքի կենտրոնական թաղամասերում, նրանք խուզարկում են անցնող մեքենաներն ու մարդկանց, վտանգավոր երևույթները կանխելու համար: Դպրոցները առայժմ մնում են փակ: Բնակչությունը կրում է տնտեսական դժվարությունները, որովհետև գործատեղերը չեն աշխատում: Ջրի հետ կապված տագնապը դեռ շարունակվում է, և քաղաքում իրականացվում են ջրի բաշխման աշխատանքներ»,-նշել է «Գանձասար» թերթի թղթակիցը: