Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Ամանորից մեկ ամիս անց դեռ չեն վերանորոգվել Հանրապետության հրապարակի ծակծկված շենքերը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս ամանոր 2019-2020-ի ամանորինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ ահա այս տարի Երեւանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել: Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը, բառի ամենաուղիղ իմաստով՝ այլանդակելով:

Կառավարության շենքի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողջությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ, եւ մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ անցքերը փակելու են, շենքերը բերելու են նախնական տեսքի: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել Երեւանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները, դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես կառավարության շենքն այլեւս հնարավոր չէ նախկին տեսքին բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան՝ շենքերի անցքերը հատուկ նյութերով կփակեն, եւ դա անելու է լույսերը տեղադրող կազմակերպությունը:

Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը տեղից չի շարժվում»` այդ շենքերի վրա որեւէ աշխատանք չի իրականացվում, անցքերն էլ անցորդների աչքն են «ծակում»: Երեկ մենք եւս անձամբ համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել:

Դիմեցինք Երեւանի քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչու քաղաքապետարանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ շենքերի վրա արված հսկայական ծակերը նորոգելու համար: Քաղաքապետարանի խոսնակ Լեւոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նորից ասպարեզ բերեց աղմուկի օրերին հրապարակ նետված կեղծ թեզը, թե շենքի վրա առկա անցքերից շատերն ունեն հին պատմություն, առաջացել են շատ վաղուց: Թե ինչպես, երբ ու ինչի հետեւանքով են անցքերն առաջացել, Սարդարյանը չմանրամասնեց, ապա հավելեց. «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագիր, նրանք են ամանորյա զարդարանքներն իրականացրել եւ հենց նրանք էլ պարտավոր են նորոգել շենքը: Նա ասաց, որ շենքերի վրա առկա անցքերից ոչ բոլորն են լույսերի պատճառով առաջացել, շատ անցքեր վաղուցվանից են, սակայն «Սինեմարտ» ՍՊԸ-ն պարտավորություն ունի՝ մինչեւ փետրվարի 16-ը նորոգել այն: «Զուտ եղանակային պայմանների հետ կապված՝ կարող է օրերի խնդիր առաջանալ, պետք է եղանակը չոր լինի: Կա նաեւ որոշակի տեխնիկական դետալների ճշտման անհրաժեշտություն` ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ, ինչից հետո միանգամից կսկսվեն աշխատանքները»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե կառավարության շենքի անցքերը նորոգելու համար քաղաքապետարանն առանձին գումար հատկացրե՞լ է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, թե ոչ, Սարդարյանն ասաց. «Ոչ, դա ներառված է հատկացված գումարի մեջ»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։

ՀԳ․ Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը «ձեռքերը լվացել» է պատմամշակութային արժեք համարվող շենքերի վերականգնման հարցից եւ անգամ չի հետեւում դրա կատարման ընթացքին` նա միայն բյուջեից միլիոնները հատկացնելու տերն է, թե կապալառու կազմակերպությունն ինչպես կծախսի այդ գումարը, կկատարի՞ արդյոք պայմանագրային պարտավորությունները, թե ոչ` նրան չի հետաքրքրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan