550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ)
2
Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Մեր ժամանակների հակահերոսները Ինչու է Նիկոլը կատաղել Ավինյանի վրա Փաշինյանը՝ սպանում է, Սիմոնյանը՝ թքում, Ավինյանի հայրը՝ վիրավորում Պատերազմ Արցախում
Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան «Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ Անդրանիկ Թևանյանի ամանորյա խոսքը (տեսանյութ) Դեպի 2025... Թող այն սրանցից ազատվելու տարին լինի 550 մլն՝ տոնական զարդարանքի համար․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է թալանը (տեսանյութ) Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրուց են ունեցել Լուկաշենկոն Ամանորի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին և Վահագն Խաչատուրյանին «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր Մաղթում եմ Ռուսաստանին և Հայաստանին բարգավաճում և անվտանգ զարգացում. Կոպիրկին Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի. Ռոբերտ Քոչարյան Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան 18+․ «Հայհոյողներդ են շատացել, այ․․․»․ ի՞նչ է կատարվում Փաշինյանի էջի տակ «Մշտապես գործողության մեջ է, պատրաստ ցանկացած ավանտյուրայի»․ Ստեփան Դանիելյան «2 տարի առաջ Արցախում գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ»․ Տիգրան Աբրահամյան Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել Քաղաքացիներին կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար տարեկան փաթեթները (տեսանյութ) Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Նիկոլը համբալապետություն է ուզում ձեւավորել. քննարկում Անդրանիկ Թեւանյանի հետ Ներկայացվել է Մայր Աթոռի մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ) «Էլի նախկին ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան»․ Հովիկ Աղազարյան Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Երևանում նոր տեսախցիկ է տեղադրվել Չկասկածե՛ք, 2025 թվականին Նիկոլին հեռացնելու հիմքն է դրվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին, Քոչարյանին և Սարգսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են առաջնագծում հերթապահող մարտիկներին, երախտագիտություն հայտնել Հայրենիքի պաշտպաններին Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան Կաթողիկոսի ելույթը կհեռարձակվի 8 հեռուստաալիքներով Վրաստանը նոր նախագահ ունի

ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ

ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր նրանք քաղաքացիական գործառույթ են իրականացնելու և ռազմական բաղադրիչ չունեն իր մեջ: Իսկ որպես հիմնավորում նշում են, թե իբր Հայաստանի անվտանգության խնդրի լուծման համար են հրավիրված, քանզի եղած գործիքակազմը իրենց չի բավարարում այդ խնդիրները լուծելու համար: Որպես հիմնավորում բերվում են փաստեր, թե 2021 թվականից Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից գործնական ոչ մի քայլ չի կատարվել ադրբեջանական օկուպացիայի վերացման համար: Ի պատասխան այն հարցադրման, թե ինչու՞ Փաշինյանը չի հրավիրում ՀԱՊԿ-ի դիտորդներին, նշվում է, թե ի տարբերություն ԵՄ-ի, ՀԱՊԿ-ը մինչ այսօր հստակ և հասցեագրված ձևով չի դատապարտել Հայաստանի տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից:

Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանի իշխանությունը տրամաբանված է գործում, գոնե հայաստանյան ընդդիմության կողմից այս հարցի վերաբերյալ որևէ լուրջ քննադատական խոսք չի հնչում, եթե չհաշվենք առանձին վերձրած ընդդիմադիր գործիչների ելույթները:

Այս խնդիրն ավելի խորն արմատներ ունի, որի հետևանքները հայ հանրությունն իր մաշկի վրա կզգա ոչ հեռու ապագայում, բայց այդ դեպքում ընդդիմությունն էլ չի ունենա բարոյական իրավունք մեղադրելու իշխանությանը, քանզի ժամանակին լռելով, փաստացի պատասխանատվությունը կիսելու է Փաշինյանի հետ: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և լինում են իրավիճակներ, երբ մեղավոր են գնահատվում ոչ միայն իշխանության ներկայացուցիչները:

Ինչպես է ստացվել, որ Հայաստանում այսպիսի իրավիճակ է ձևավորվել, խոսակցության այլ թեմա է: Այսօր կքննարկենք, թե ինչ հետևանքներ են սպասելու Հայաստանին և նրա բնակչությանը՝ Փաշինյանի այս քայլի պատճառով:

Երբ ԵՄ դիտորդներ են կանչում Հայաստան, նշանակում է Փաշինյանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ հարթակում են կարգավորվելու հայ-ադրբեջանական հարաբերությունները: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է բերելու իր անվտանգության հովանոցը Հայաստանի վրայից:

Մոսկվայում ավանակներ չկան, որ ապահովեն մի երկրի անվտանգությունը, ով իր երկրի ուղին արևմտյան է դարձնում, այն էլ այսօրվա ռուս-արևմտյան հարաբերությունների սրման պարագայում:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ որ քարտեզների հիմքով են սահմանազատվելու և սահմանագծվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

Արևմուտքում այդ լեգիտիմ հիմքերը չկան: Որի արդյունքում Ադրբեջանն իր «քարտեզներն է» առաջ բերելու, իսկ որպես հիմնավորում Հայաստանի սահմանին կանգնեցվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորումները: Այդ ժամանակ Փաշինյանը փորձելու է զանգահարել Վաշինգտոն և Փարիզ, սակայն պարզվելու է, որ ամերիկյան և ֆրանսիական նավերը չեն կարողանալու հասնել Անդրկովկաս: Այդ ժամանակ հանրությունը պահանջելու է Փաշինյանից զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն այստեղ էլ պարզվելու է, որ Փաշինյան-Պուտին ուղիղ հեռախոսակապը արդեն չի աշխատում:

Այստեղ է, որ հարց է առաջանալու, ի՞նչ են պատասխանելու հայ հանրությանն այդ ժամանակ Փաշինյանն ու նրա «պաշտոնական» ընդդիմախոսները:

Կարծում ենք, արդեն պարզ է, թե ինչպես է իրականցվել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

Հայ պատմաբանները բազմաթիվ «հիմնավորումներ են» բերել, թե ինչու՞ կատարվեց այդ ողբերգությունը, սակայն այդ «հիմնավորումների» մեջ նշված են բոլոր մեղավորների հասցեները, սկսած թուրքերից՝ վերջացրած ռուսներով, բայց ամենագլխավոր մեղավորների մասին խոսք չկա:

Հենց դրա պատճառով էլ պատմությունն այսօր կրկնվում է, զարմանալի ճշգրտությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan