Խնդիրները Փաշինյանի գրպանը գցեցի՞ն, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին ՀՀ գրպանը գցեց. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ
Փաշինյանը ինչ մեղք ունի, գրպանն են գցել, հիմա կներկայացնեմ փաստեր, դատեք ինքներդ: Այս մասին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հակադրվեցին, առաջին անգամ պատմության մեջ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություներից, առաջին անգամ ՀՀ բանակցողը սկսեց շրջանառել ադրբեջանական թեզեր: Դատեք ինքներդ՝ այսքանից հետո Փաշինյանի ջեբը ինճ-որ բան գցեցին, թե Փաշինյանին գցեցին մեր ջեբը»,-ասաց նա:

