Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ»
12
Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Պատերազմ Արցախում
Ավագանու անդամի մանդատը տրվել է հաջորդ թեկնածուին․ ԿԸՀ Փաշինյանի ռեպրեսիվ մարմիններն ընտրությունները չեղարկելու հիմքե՞ր են հորինում Խաղաղությունը ո՞րն ա, որ Ադրբեջանը սարերի վրա զենքով, զորքով նստած է, ասում ա՝ էս, էն պիտի տա՞ք. Ծառուկյան Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Իշխան Սաղաթելյանի հոր գործով կայացվեց արդարացման դատավճիռ. Փաստաբան Արցախ բառն ասելու համար Հայոց ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը հարկադրված եղավ պաշտոնից ազատվելու դիմում գրել Բացառված է համագործակցություն իշխող ուժի հետ. Գագիկ Ծառուկյան Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում

Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլը, Ժաննան ու եռաֆազը. Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին. Ինչպես և սպասվում էր, թավշուկները պատմության հերթական, այս անգամ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը պատրաստելիս, փորձել էին բոլոր ճիգերը գործադրել նախորդ՝ 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի շռնդալից ու խայտառակ պատմություններից խուսափելու համար, սակայն կրկին կանգնել են նույն փոցխի վրա: Շտապեմ ասել, որ շատ թռուցիկ թերթել եմ հերթական ազգային ողբերգությունը, որն այս անգամ «հզորացվել» էր յոթ հեղինակներով՝ նախորդ «անկրկնելի», «հանճարեղ» ու «սուպերունիվերսալ» պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի փոխարեն: Այս անգամ էլ դասագրքային հանցագործության առաջնագծում է «Մասնակցային դպրոց» կոչված կարտելը: Արդեն երրորդ անգամ պետական հանցագործներից կազմված իշխանությունները մեր երեխաներին աղբ են մատուցում, այս անգամ այդ աղբը համեմելով իր իրենց խղճուկ, եղկելի ու սին գաղափարները դպրոցական դասագիրք ներմուծելով:

Պատասխան եք տալու յուրաքանչյուրդ՝ ձեր ամոթալի ու ստոր բոլոր արարքների համար: Պարտքս կհամարեմ անուն առ անուն մոռացության չտալ յուրաքանչյուրիդ այլանդակությունները: Իր մամուլի ասուլիսների ժամանակ կուլտուրայի նախարար Ժաննան խրոխտաբար հայտարարում էր, թե բացարձակ խոտան հանդիսացող 7-րդ դասարանի դասագիրքը «շրջանառությունից հանելու մասին խոսք չկա», իսկ անցյալ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հերթական լայվով ողորմելի փորձեր էր կատարում «փրկել» թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային և թե՛ մանկավարժական տեսանկյուններից բացարձակ խոտան հանդիսացող դասագիրքը՝ հակադրվելով 100-ից ավելի մասնագետ-գիտնականների կարծիքին՝ հընթացս գովեստներ շռայլելով դասագրքի ու դրա հեղինակի հասցեին: 9-րդ դասարանի դասագրքի պարագայում տեսնում ենք «Հայաստանի պատմություն» ձևակերպման մուտքագրումը կրթության ոլորտ: Մինչ կհրապարակեմ մանրամասն գրախոսական սովետական քաղկուս պատմության ձեռնարկ հիշեցնող և «դասագիրք» կոչված այս պոռնկության մասին, վայելեք ընդամենը մեկ էջի վրա տեղադրված այս երկու լուսանկարներն ու դրանց բացատրագրերը:

Երրորդ անգամ միևնույն հանցագործության շղթան ու տրամաբանությունը կրկնող իշխանությունների պարագայում ավելորդ եմ համարում ասել, որ գործ ունենք ռեցիդիվիստների, ասել կուզի՝ կրկնահանցագործների հետ, դե իսկ քննչական մարմիններին ու ԱԱԾ-ին դիմելը և հրապարակված գրախոսությունները որպես հանցագործության մասին հայտարարություն ներկայացնելն անիմաստ ակնկալիքներ են, քանզի ապրում ենք պետականության ու պետական ինքնիշխանության լիակատար բացակայության պայմաններում: Եվ այսպես, էջ 92-ում տեղադրված երկու լուսանկարները ա. Լուսանկարը վերնագրված է «Պահածոների արտադրություն Երևանում, 1927»:

Խաբկանքը հետևյալն է. լուսանկարը ներկայացնում է 1900-ականներին թողարկված փոստային բացիկ՝ երևանյան գործարար Եղիազարյանի պահածոների գործարանի տեսարանով և այն կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մաասին է վկայում բացիկի վերին աջ անկյունում գրված տեքստը, որը ալարել են նույնիսկ մաքրել յոթ վայ պատմաբանները: բ. Սա փնթիության ու հանցավոր միջակության լավագույն օրինակ է: Լուսանկարը վերնագրված է այսպես. «Հացի գործարան Երևանում, 1930-ական թթ.»: Իրականում լուսանկարում պատկերված է Լենինականի No. 16 միջնակարգ դպրոցի շենքը, որը փլուզվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Հիշեցնեմ, որ ԿԳՄՍ նախարարության հանցագործներին առաջարկել էի անվճար հիմունքներով սրբագրել դպրոցական պատմության դասագրքերը՝ մինչ դրանց տպագրության հանձնելը: Հանուն մեր երեխաներին որակյալ կրթություն ապահովելու ցանկության, ոչ ավելին…

Ամբողջական գրախոսականը կհրապարակեմ մոտ օրերս»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>