Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան Պատերազմ Արցախում
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է. ԱՀ նախագահի խորհրդական

Արցախի Հանրապետության նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքով դեպի Արցախ ռազմատեխնիկայի տեղափոխման՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը, ՌԴ խաղաղապահ առաքելության դեմ ուղղված Ադրբեջանի պաշտոնական և տեղեկատվական շրջանակների որոշ մեղադրանքներին, 2022 թվականի նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած ակնարկներին ու ագրեսիվ հայտարարությունների նարատիվներին:

- Տիկին Բաղդասարյան, օրերս ադրբեջանական կողմը լուր է տարածել, թե իբր Լաչինի միջանցքով զինտեխնիկա է տեղափոխվում Արցախ: Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման լուրի շրջանառումը, ինչի՞ են ցանկանում դրանով հասնել:

- Ադրբեջանը փորձում է ամեն գնով հասնել միջանցքի նկատմամբ վերահսկողության: Արցախի Հանրապետության պաշտոնական շրջանակներն այս լուրը հերքել են, թեման զարգանալու դեպքում հերքման անհրաժեշտություն կարող է լինել նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ որպես նրա պատասխանատվության գոտու նկատմամբ ակնհայտ ապատեղեկատվություն: Փաստ է, որ նույն նարատիվները Ադրբեջանը զարգացնում էր նաև միջանցքի նախկին ուղղության նկատմամբ. ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանը դիմել էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՌԴ ԱԳՆ-ին, իբրև թե «Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու» մասին: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ բաց տեքստով ՌԴ խաղաղապահությանը մեղադրելով Արցախի Հանրապետության ռազմականացմանը նպաստելու մեջ: Ադրբեջանը զարգացնում է նոր միջանցքում անցակետերի տեղակայման ոչ լեգիտիմ դիսկուրսը, ինչպես նաև պնդում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» նարատիվը: Հատկանշական է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ-ն ճանապարհային հաղորդակցություններին տվել էր «երթուղիներ» ձևակերպումը:

- Շուշիում 2022 թվականի նոյեմբերի 8-ին անդրադառնալով Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության թեմային՝ Ալիևն ակնարկել է, որ «Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են տեղակայվել, 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ այդ ժամկետը նշված է»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ենթատեքստեր է նման ակնարկը պարունակում:

- Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ուղղված էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից ՌԴ խաղաղապահների անժամկետայնության անհրաժեշտության մասին բազմիցս արված հայտարարություններին, այս տարվա հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությանը, ՀՀ կողմից խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահի պատասխանին, Սոչիում այս թեմայով քննարկումներին: Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ, որ այս թեման զարգանա:

- Նույն ելույթում Ադրբեջան նախագահը պնդել է, թե Հայաստանն Արցախից ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը: Ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված իրականությանը չհամապատասխանող այս պնդումը , որն, ի դեպ, պարբերական բնույթ է կրում:

- Սա Ադրբեջանի՝ Հայաստանին ագրեսորի և օկուպանտի դերում ներկայացնելու հետևողական քաղաքականությունն է: Արցախի Հանրապետության կողմից բազմիցս հերքվել են այս հայտարարությունները: Արցախում ինքնապաշտպանական գործառույթ իրականացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը: Ավելին, 2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմից հետո շփման գծի աշխարհագրական բարդությունները և ձգվածությունն, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները պատճառ դարձան, որ ս.թ. մարտի 26-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքով ՌԴ նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պաշտոնական գրությամբ խաղաղապահ զորակազմի թվաքանակի ավելացման խնդիր դրվի:

- Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ակնհայտ սպառնալիքներ էին պարունակում: Մասնավորապես, ի՞նչն այդ առումով կառանձնացնեիք և ինչ հետևություններ պետք է անել դրանցից:

- Միջազգային հանրությունը ցանկության դեպքում կարող է քննարկել ելույթի մի շարք շեշտադրումներ. մասնավորապես, ներկայացվեց Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական «Փառուխ» և «Հատուցում» օպերացիաները՝ որպես ուժի կիրառմամբ նպատակներին հասնելու հաջողված միջոց, դա ուժի սպառնալիքի հերթական դրսևորում է: Ակնարկ արվեց ՀՀ տարածքում մի շարք օկուպացված բարձունքներ «հետագա «օգտագործման հնարավորությունների» մասին: Միջազգային հանրությունը, կարծում եմ, պետք է հաշվի առնի նաև իր հասցեին հնչած անհարգալից որակումները, և սա այն դեպքում, երբ նրանց շարքում առավելապես Ադրբեջանի դե յուրե գործընկեր կամ ռազմավարական դաշնակից պետություններն են: Ադրբեջանը շարունակում է խոսել վերջնագրերի լեզվով, նպատակ ունենալով ստիպելու կնքել խաղաղության պայմանագիր՝ սեփական օրակարգով: Իհարկե, սա ադրբեջանական կողմից նման բովանդակությամբ առաջին ելույթը չէ, սակայն սա հերթական ահազանգն է, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը կենսական անհրաժեշտություն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan