Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
21
Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Պատերազմ Արցախում
Հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը՝ Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են. Վահե Հովհաննիսյան Միքայել Սրբազան. «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ, հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ, աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք. Սուրբ և Անմահ Պատարագ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը». Գեղամ Մանուկյանին պատասխանել են ԱԱԾ-ից՝ այս հիմնավորմամբ խմբագրվում է պատարագի տեքստը Հիբրիդային դեմագոգիա կամ նիկոլական «խաղաղություն»․ լրտեսական կրքերից անդին Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը

Ավելի լավ կլիներ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց». զոհված գնդապետի հայր

«Առավոտ»-ը գրում է. «Եռաբլուրում տղամարդը մի փունջ դեղին վարդերով մոտենում է որդու շիրիմին, խոնարհվում ու լուռ խոսում շիրմաքարի հետ: Նոյեմբերի 9-ն է: Մոտենում ենք, զրույցը դժվար է ստացվում, որովհետեւ կողքին, առջեւում եւ հետնամասում շիրիմների մոտ արտասվող հարազատներ են: Հուսահատություն է: «Ի՞նչ զգացողություն ես պետք է ունենամ այսօր, միայն վատ: Հերոս տղա է՝ պալկովնիկ, ընկերն էլ այնտեղ: Ոչ մի հեռանկար, ոչ մի բան չենք տեսնում: Մեր տները թողել ենք Ղարաբաղում, եկել ենք այստեղ բոմժի նման: 200 հազար տղերքս տներին վարձ են տալիս, 3 տղա ունեմ, երեքն էլ այդպես ու ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում: Անտարբերություն է»,- մեզ հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս, գնդապետ Սերգեյ Միրզոյանի հայրը՝ Ալեքսեյ Միրզոյանը: 

Նա այլեւս ոչ մի բանի հետ հույս չի կապում. «Ոչ Ամերիկան է գալու մեզ այստեղ պահի, ոչ ռուսը, ոչ մեկը: Սաղ սուտ են, մեր հույսը միայն մեր վրա պիտի դնենք, մեր պետության: Պետությունն էլ ո՞ւր է՝ չկա»: Հարցին՝ եթե մեր հույսը մենք ենք, հանրությունը ինչո՞ւ ոտքի չի կանգնում պատերազմից հետո, իշխանափոխություն ինչո՞ւ չի լինում, դուք ունե՞ք բացատրություն՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարա բացատրեմ, որովհետեւ մեր ժողովուրդը, երբ ինչ-որ մի բանի հավատում է, չի նկատում, որ էդ մի բանը չկա էլ: Իշխանափոխությունը պիտի լինի, բա ի՞նչ պիտի լինի»: 

Ալիեւը Շուշիում էլի սպառնում ու հոխորտում է, իսկ մեր իշխանությունները խոսում ու խոսում են խաղաղության պայմանագրի մասին: Ալեքսեյ Միրզոյանն ասաց՝ բա ի՞նչ պիտի անի Ալիեւը, Թուրքիայի հետ 3 մլն-անոց պետության դեմ է. «Ադրբեջանը պոզերը տնկած ամեն ինչ էլ կարա ասի: Պարսկաստանն է, այն էլ նետրալ կանգնած է: Ի՞նչ անես: Ուժ չունես, զենք չունես, որ դիմադրես: 30 տարի է՝ մի հատ նոր բան չեն բերել, ինչո՞վ դիմադրեն, զինվորն այնտեղ կանգնած ի՞նչ անի, ավտոմատով ինչի՞ դեմ կռվի»: 

Հարցին՝ իշխանափոխությունից հետո հույս ունե՞ք, որ իրավիճակ կփոխվի՝ նա պատասխանեց. «Ոչ մի բանի չեմ հավատում: Փաշինյանը հլը թող գնա, տեսնենք ով է գալիս եւ ինչ է անում: Ի՞նչ իմանանք ով է գալու, կարող է ավելի բեթարն է գալու Փաշինյանից»: Ըստ նրա, ամեն դեպքում ավելի լավ կլիներ երկրորդ նախագահ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan