Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Տնտեսությունը հայտնվել է վարկային ծուղակում

Վարկերը, որքան էլ թանկ փողեր լինեն, լրացուցիչ «թթվածին» են մատակարարում տնտեսությանը։ Սակայն վերջին շրջանում մեր տնտեսությունը կորցրել է նաև վարկունակությունը։ Բանկերում մեծ գումարներ են կուտակվել, բայց տնտեսությունը չի կարողանում դրանք կլանել։

Զարմանում ես, որ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը չի դադարում կրկնել, թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսության առաջընթացն է։ Ի՞նչ առաջընթացի մասին կարող է խոսք լինել, երբ տնտեսությունը հայտնվել է պարտքային ծուղակում։

Վարկերը, որքան էլ թանկ փողեր լինեն, լրացուցիչ «թթվածին» են մատակարարում տնտեսությանը։ Սակայն վերջին շրջանում մեր տնտեսությունը կորցրել է նաև վարկունակությունը։ Բանկերում մեծ գումարներ են կուտակվել, բայց տնտեսությունը չի կարողանում դրանք կլանել։

Զարմանում ես, որ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը չի դադարում կրկնել, թե ադրբեջանական ագրեսիայի պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսության առաջընթացն է։ Ի՞նչ առաջընթացի մասին կարող է խոսք լինել, երբ տնտեսությունը հայտնվել է պարտքային ծուղակում։

Փող կա, բայց տնտեսությունը չի կարողանում կլանել։ Դրա հետևանքով ֆինանսական համակարգի համար արտառոց իրավիճակ է ստեղծվել. բանկային ավանդները գերազանցում են տրամադրված վարկերի ծավալը։ Սա աբսուրդային իրավիճակ է։ Փողը չի մտնում տնտեսության մեջ։

Տնտեսության մեջ ներդրվելու փոխարեն՝ գնում է բանկային համակարգ, որտեղից կրկին ներդրումների չի վերածվում ու մնում է բանկային համակարգում։ Բանկային համակարգում միջոցներ են կուտակվել, որոնք չեն տեղաբաշխվում տնտեսության մեջ։ Վերջին տվյալներով, բանկերում առկա է շուրջ 4 տրիլիոն 170 մլրդ դրամի ավանդ։ Այսօրվա փոխարժեքով այն գերազանցում է 10 մլրդ դոլարը։

Անցած տարվա վերջի համեմատ բանկային ավանդներն ավելացել են 146 մլրդ դրամով։ Շուրջ 4 տրիլիոն 170 մլրդ դրամ ավանդների դիմաց բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 3 տրիլիոն 589 մլրդ դրամ։ Ավանդները 581 մլրդ դրամով գերազանցել են տեղաբաշխված վարկերի ծավալը։ Այդքան գումարը տնտեսությունից գնացել է բանկեր ու չի վերադարձել, որովհետև տեղաբաշխվելու տեղ չկա։ Տնտեսությունն ի վիճակի չէ այն կլանել։ Այս երևույթը, իհարկե, նոր չէ։

Այն նկատվում է վերջին 1-2 տարիներին։ Բայց խնդիրը գնալով սրվում է։ Բանկային ավանդներն ավելի արագ են աճում, քան վարկերը։ Եթե չլինեին շուկայի մեկ-երկու հատվածներ, ապա հիմա տարբերությունն ավելի մեծ կլիներ։ Բանկային վարկերի դեռևս նկատվող թույլ աճի վրա էական ազդեցություն ունեն շինարարությունը, մասնավորապես՝ բնակարանային շինարարությունը, ու հիպոթեքային շուկան։

Բանկերը մի կողմից՝ վարկավորում են կառուցապատողներին, որպեսզի նրանք կարողանան շինարարություն իրականացնել և բնակելի շենքեր կառուցել, մյուս կողմից՝ հիպոթեքի միջոցով վարկավորում են հաճախորդներին, որպեսզի ապահովեն այդ բնակարանների իրացումը։ Սա այն քիչ վարկային շուկաներից է, որտեղ ակտիվություն կա, այն էլ՝ բարձր ակտիվություն։

Բայց դա նաև լուրջ ռիսկեր է բերել իր հետ։ Հիպոթեքը մեր երկրում էապես ծանրացել է։ Վերջին տվյալներով, բանկային համակարգի հիպոթեքային վարկերն անցնում են 739 մլրդ դրամից։ Միայն այս տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 75 մլրդ դրամով։ Որքան մեծանում է հիպոթեքի պորտֆելը, այնքան մեծանում է նաև պետության ֆինանսական բեռը՝ եկամտային հարկի գումարների վերադարձման տեսքով։

Դրանք արդեն ահռելի ծանրություն են կուտակել պետական բյուջեի վրա։ Տարեկան հսկայական միջոցներ են հատկացվում եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար։ Այս տարի դրանք կանցնեն 35 մլրդ դրամից։ Այդքան գումար բյուջեից դուրս է գալիս, որպեսզի հասարակության համեմատաբար վճարունակ հատվածը՝ եկամտային հարկի արտոնության միջոցով, բնակարան ձեռք բերի, երբեմն՝ մի քանի հատ, ու վարձով տա։ Այս ծրագիրը վաղուց դուրս է եկել սոցիալական լինելուց և ծառայում է որոշ մարդկանց բիզնես հետաքրքրություններին, որոնց օժանդակում են իշխանությունները։ Այն պարագայում, երբ եկամտային հարկի տեսքով վերադարձվող այդ հսկայական գումարների շրջանակներում պետությունը կարող էր ոչ պակաս լուրջ սոցիալական ծրագրեր իրականացնել։

Դժգոհում են, որ գումարներ չկան սոցիալական խոցելի խմբերին օժանդակելու համար, բայց հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի ապահովեն եկամտային հարկի հետվերադարձը։

Իշխանությունների այս մոտեցումը ծանրացրել է ոչ միային բյուջեի ֆինանսական բեռը, այլև խնդիրներ է ստեղծել բանկային համակարգի համար։ Այդ խնդիրները սկսել են անհանգստացնել նաև Կենտրոնական բանկին։

Հնարավոր հետևանքներից խուսափելու համար՝ քայլեր են արվում հիպոթեքային վարկավորումը սահմանափակելու ուղղությամբ։ Այդ քայլերից մեկն է հիպոթեքի թանկացումն է։ Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել, որ հիպոթեքային վարկերը թանկացել են։ Սա հարկադրված քայլ է՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը չափից շատ է ծանրաբեռնվել, ու դա մի օր կարող է լուրջ ցնցումներ առաջացնել ամբողջ համակարգում։

Բանկերը, իհարկե, հակված են հիպոթեքային վարկերի տրամադրմանը, որովհետև այլ ոլորտներում գումարների տեղաբաշխման հնարավորությունները սահմանափակվել են։ Պահանջարկ գուցե կա, բայց կա նաև վճարունակության խնդիր։ Ու դա ստիպում է բանկերին հեռու մնալ այդպիսի շուկաներից։ Փոխարենը՝ պահանջարկը շարունակում է բարձր մնալ հիպոթեքի դեպքում, որքան էլ թվում է, թե ռիսկերը հավասարակշռված են՝ հիպոթեքային վարկերն ապահովագրված են ձեռք բերվող բնակարանների գրավադրմամբ։ Բայց դա դեռ չի նշանակում, որ խնդիրներ չեն կարող լինել։ Անշարժ գույքի շուկան տաքանում է։ Արագորեն բարձրանում են գները, որոնք կապված են եկամտահարկի վերադարձով պայմանավորված պահանջարկի արհեստական խթանման և արտաքին հատվածից եկած նպաստավոր միջավայրի հետ։ Անշարժ գույքի վարձակալության գների բարձրացումը շատերի մոտ հեշտ փող աշխատելու ախորժակ է բացել։ Նրանք հակված են հիպոթեքով բնակարան ձեռք բերել և վարձով տրամադրել։ Բայց այդ սպասումները կարող են չարդարանալ, երբ նվազի վարձակալության պահանջարկը, նաև գինը։ Նման հեռանկարը իրական կդառնա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Ու այդ ժամանակ շատերը կարող են կանգնել վարձակալության տալու հեռանկարով՝ իրենց վարկային պարտավորությունները սպասարկելու դժվարությունների առաջ։

Մյուս խնդիրն էլ կարող է առաջանալ մարդկանց եկամուտների նվազման հետևանքով, որոնք մեծապես պայմանավորված են արտաքին հատվածից եկող սպառողական պահանջարկով։

Մեր տնտեսության ուղղակի ազդեցությունն այս գործընթացների մեջ շատ փոքր է։ Առաջիկայում ևս կշարունակի այդպիսին լինել։ Տնտեսության այն աճերը, որոնք այսօր արձանագրվում են, հեռանկարային չեն։ Ինչպես վկայում են բանկային ֆինանսների տեղաշարժերը, խնդիրները մի բան էլ խորանում են։ Կապիտալը դուրս է մնում տնտեսական գործընթացներից, ինչը վատագույն երևույթն է՝ ինչպես ֆինանսական համակարգի, այնպես էլ՝ տնտեսության համար։

Հակոբ Քոչարյան

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan