Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ

Կոչ ենք անում ՔՊ–ին չվտանգել ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները և ձեռնպահ մնալ քայլերից, որոնք բխում են նեղ կուսակցական շահերից. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարությունը է տարածել 2021թ․ ՏԻՄ ընտրությունների հետընտրական զարգացումների մասին, որը ներկայացնում ենք ստորև․  

2018 թվականից՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ազատ և արդար ընտրությունները հիմնական ցուցանիշն են, որոնք ազդարարել են որոշակի առաջընթաց պետության ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Տվյալ առաջընթացը, թեև վարչական ռեսուրսի առանձին դրսևորումների մատնանշմամբ, արձանագրվել է տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում: Դրական միտումները հետագայում արտացոլվել են միջազգային ցուցիչներում՝ գրանցելով գնահատականների զգալի բարելավում նախորդ տարիների նկատմամբ:

Վերջին ժամանակներում խիստ մտահոգիչ են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին հաջորդող գործընթացները առանձին համայնքներում, որոնք ստվերում և վտանգի տակ են դնում արձանագրված ձեռքբերումները և ստանձնած ժողովրդավարական բարեփոխումները:

Հատկապես՝ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտությունների միջոցով փորձեր են կատարվել ազդելու ՏԻՄ-երի ձևավորման վրա։ Մասնավորապես՝ անհանգստացնող են ստորև բերվող դրվագները, ներառյալ՝ առանձին ՏԻՄ-երի ընտրություններում քվեարկության արդյունքները չընդունելու հիմքով ՏԻՄ-երի ձևավորումը բոյկոտելը, կոալիցիաների ձևավորման ընթացքում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգերը, հաղթող թեկնածուների նկատմամբ՝ հատկապես հետընտրական ժամանակահատվածում կիրառվող քրեական հետապնդումները: 

Ընտրությունների արդյունքների բոյկոտում  

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ս․թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քաղաքական երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊԿ), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը: Քվեարկության արդյունքում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 
Չստանալով քվեների՝ օրենքով սահմանված 50% + 1 մեծամասնությունը, դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ընտրական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ՝ փաստացի տապալելով համայնքային իշխանության ձևավորման գործընթացը։ ՔՊԿ՝ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ՔՊ և «Հանրապետություն» կուսակցություններին չի հաջողվել կոալիցիա ձևավորել, ինչն էլ պատճառ է հանդիսացել մանդատները վայր դնելու համար։ Հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 73-ի համաձայն, որևէ ուժի՝ սահմանված մանդատների մեծամասնությունը չստանալու պարագայում կառավարությունը պարտավոր է նոր ընտրություն նշանակել, ուստի Վեդի խոշորացված համայնքում նախատեսվում են նոր ՏԻՄ ընտրություններ։

Կոալիցիաների ձևավորման վրա ներգործում

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում ս․թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քաղաքական չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։ Քվեարկության արդյունքում ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 

 

ՏԻՄ ընտրություններում ձայների 46.63 տոկոսը ստացել է ՔՊԿ-ն: Ընտրություններին մասնակցած ընդդիմադիր մյուս երեք քաղաքական ուժերը կազմել են կոալիցիա և առաջադրել համայնքի ղեկավարի միասնական թեկնածու՝ «Հայք» խմբակցությունից: Սակայն Թալին համայնքի ավագանու առաջին նիստում համայնքապետ է ընտրվել ՔՊԿ-ի թեկնածուն (մեկ ձայնի առավելությամբ), քանի որ «Հայք» խմբակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչը, նշված երեք քաղաքական ուժերի համագործակցության փաստաթղթին դեմ գնալով, քվեարկել է ՔՊ կուսակցության թեկնածուի օգտին։ Ըստ ստացված ահազանգերի՝ ճնշումներ և սպառնալիքներ են կիրառվել ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։

Քրեական հետապնդումներ

Հետընտրական զարգացումների տեսանկյունից հատկապես մտահոգիչ են համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուների ձերբակալությունների դեպքերը, քանզի դրանք անմիջապես հաջորդել են ընտրական գործընթացին, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում դրանց փոխկապակցվածությունը  ընտրությունների արդյունքների հետ:  Հեղափոխությունից հետո իրավապահ մարմինների կողմից նույն անձանց նկատմամբ համապատասխան գործընթացների բացակայությունը և այժմ դրանց արագ նախաձեռնումը առերևույթ կասկածներ են հարուցում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

Այսպես՝

Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերի քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝



ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատար է ճանաչվել «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, սակայն նրան չի հաջողվել կայուն մեծամասնություն ձևավորել։ Նախքան Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, Վանաձորի համայնքապետի հավակնորդ և նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներով։ Նորընտիր ավագանու անդամները մանդատները ստացել են դեկտեմբերի 22-ին։ Մանդատները ստանալուց հետո ավագանին օրենքի ուժով պետք է գումարի իր առաջին նիստը։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք առավելագույն ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը կմասնակցի նիստին՝ հաշվի առնելով համայնքապետի իրենց թեկնածուի կալանքի տակ գտնվելու փաստը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում ս․թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 



Մրցակցող քաղաքական ուժերից ոչ մեկը չի ստացել 50%+1 ձայներ: «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքների՝ համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու  համաձայնության արդյունքում այդ դաշինքները, վերահաշվարկից հետո, ունեցել են ձայների շուրջ 53%-ը, և միավորվել են՝ ստանալով 14 մանդատ ընդդեմ ՔՊԿ-ի 13 մանդատի: Դրան հաջորդել է «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի առաջնորդ և համայնքի ղեկավարի հիմնական թեկնածու Արամ Հարությունյանի ձերբակալությունը, ինչի արդյունքում նա չի կարող մասնակցել ավագանու առաջին նիստին: Մինչ այս պահը տվյալ համայնքում չի անցկացվել ավագանու առաջին նիստը, և չի ընտրվել համայնքի ղեկավար։

Հետհայաց՝ ողջամիտ հարցեր է առաջացնում նաև Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին՝ հենց քվեարկության ժամերին, ՔՊԿ հիմնական մրցակից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում նախաձեռնված խուզարկությունը մեծաքանակ ոստիկանական ուժերի ներգրավմամբ՝ նախորդ օրը տեղի ունեցած կաշառքի բաժանման ենթադրյալ դեպքի հիման վրա։

Ընտրական գործընթացների համատեքստում է պետք նաև դիտարկել Երևան քաղաքի ավագանու ընտրություններից երեք տարի անց քաղաքապետին փոփոխելու նպատակով սանձազերծված գործընթացը, որտեղ, ըստ  Երևանի ավագանու մի շարք անդամների վկայության, գործող քաղաքապետին անվստահության հայտնելու և նոր քաղաքապետի ընտրության գործընթացն ուղեկցվել է Երևանի ավագանու ՔՊԿ անդամների վրա ճնշումների գործադրմամբ և շանտաժի գործիքների կիրառմամբ: 

«Ականատես»-ը կոչ է անում իշխող ՔՊ կուսակցությանը չվտանգել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ձեռքբերումները և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք բխում են նեղ կուսակցական ու խմբակային շահերից և կարող են խաթարել հանրության վստահությունը և հավատը ընտրական համակարգի և ժողովրդավարական կառավարման հեռանկարի առնչությամբ: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan