Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
11
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում

Արցախի հանրահավաքից նյարդայնացած ադրբեջանցիները բացահայտում են իրենց հայաստանյան «հաճախորդներին»

Այն, որ Արցախում մեծ հանրահավաքի կազմակերպումը պետք է նյարդայնացներ ադրբեջանցիներին, հասկանալի է: Սոչիի հանդիպումից առաջ, այդ հանրահավաքը հատկապես անհրաժեշտ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ադրբեջանցիները, բնականաբար, նույնպես հասկանում են բոլոր այդ հանգամանքները և թիրախավորում են հենց Մոսկվային, ով, ըստ իրենց,  չի թողնում, որ Բաքուն վերջնականապես հաստատի իր գերիշխանությունն Արցախի ողջ տարածքում:

Եվ ամենահետաքրքիրն այն է, որ իրենց հիմնավորման համար հղում են կատարում հայաստանյան աղբյուրների վրա: Այդպես Մոսկվային հարվածում են, ինչպես ասում են «հայկական պասով»: Բիլյարդում դա կոչվում է «գնդակը գցել դուպլետ անկյունի հարվածով»:

Այսինքն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում են կատարում այն հայկական «աղբյուրների» վրա, որոնք փաստացի վերահսկվում են հենց իրենց կողմից:

Պարզվում է, Հայաստանում նման աղբյուրներից է հանդիսանում տխրահռչակ Արման Բաբաջանյանը:

Բայց, որպեսզի նրան հղումը ավելի սոլիդ հնչի, ադրբեջանցիները Բաբաջանյանի հետ գովազդում են նաև իր «կուսակցությունը»:

Թե ինչպես է կոչվում այդ «կուսակցությունը» նույնիսկ հայաստանյան վերնախավում քչերը գիտեն, էլ չասենք լայն զանգվածների մասին, իսկ ահա ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն տարածում են ոչ միայն Բաբաջանյանին, այլև իր «կուսակցության» անվանումը: Իսկ նման շռայլությունն Ադրբեջանում քչերն են արժանանում: Օրինակ, Արցախի Հանրապետության Արայիկ Հարությունյանին անվանում են «Խանքենդիի բանդայի ղեկավար», նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին համեմատում են ահաբեկիչների հետ, նախկին Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համարում «ռազմական հանցագործներ», հպարտանում են, որ իրենք են հարվածել Ջալալ Հարությունյանի մեքենային պատերազմի ժամանակ և նույնիսկ Փաշինյանին են համարում խեղկատակ: Իսկ, ահա, Արման Բաբաջանյանի նկատմամբ բացառապես կորեկտ են արտահայտվում: Պարզվում է, նա ոչ միայն գործիչ է, այլև կուսակցության ղեկավար է, որն ունի ամպագորգոռ անուն:

Եվ այսպես ադրբեջանցիները հղում կատարելով Արման Բաբաջանյանի աղբյուրին, նշում են, թե արցախյան հանրահավաքը իրականում կազմակերպվել էր այստեղ գտնվող ռուսական խաղաղապահ ուժերի ղեկավար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի կողմից: Ըստ Բաբաջանյանի և ադրբեջանցիների, Վոլկովը այդ հանրահավաքով շանտաժի էր ենթարկում «խեղճ» Փաշինյանին, ակնարկելով ղարաբաղցիներին, եթե Հայաստանը չընտրի ռուսական կարգավորման տարբերակը, ապա ռուսական զորքը կհեռանա Արցախից:

Ադրբեջանցիները, հղում կատարելով նույն Բաբաջանյանին, նշում են, որ փաստացի իրենց հակառակորդը ոչ թե  Հայաստանն է, այլ Մոսկվան, ով թույլ չի տալիս հայաթափել Արցախը:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Բաբաջանյանը փաստացի Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշնակիցն է, ով ասում է այն, ինչ դեռ հրապարակավ չի արտահայտում Փաշինյանը:

Այսպիսի նվաստացուցիչ կարգավիճակ մի ժողովուրդի համար, ով տեսել է 1915-ը դժվար է նույնիսկ պատկերացնել:

Սա ոչ միայն ամոթ է, այլև վտանգավոր մի ժողովուրդի համար, ով հանդուրժում է այսպիսի խայտառակությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>