Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը
26
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը Կասկածելի միլիոններ՝ Թրամփի գրառումից րոպեներ առաջ. Ինսայդերական առևտրի սկանդալ Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն Պատերազմ Արցախում
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են «Ես եմ հանդիպում խնդրում, բա հո ՌԴ նախագա՞հը չպետք է խնդրի». Փաշինյանը հաստատեց՝ երկաթուղու հարցում ՌԴ-ից դեռ չեն ասել «եկեք տենց անենք» Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու. Գևորգ Գրիգորյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Ահազանգ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման 20-ամյա աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են փաստաբանն ու իր կինը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. ՊՆ–ում ծառայող արցախցիների առաջ պայման է դրվել ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են Ավինյանն է մեղավոր. Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» 2000 տարվա հաստատություն եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել. Արշակ Սրբազան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը «Ադրբեջանական մշակույթ-2040» հայեցակարգով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է. monumentwatch.org Պարզվել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն չէր. ամուսինները պատուհանից դուրս էին նետել իրենց հարազատին. ՔԿ Շենքը ճաք է տվել․ բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդկաստանում բուժումն ավարտած Արցախյան պատերազմի մասնակից Արտաշես Ամիրյանին Խոշոր հրդեհ է բռնկվել Կանազ մշակույթի տանը. դեպքի վայրում է 11 մարտական հաշվարկ (ուղիղ) Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս... Համատարած ավերակների ֆոնին ՔՊ-ականները փորձում են գովազդվել կիսատ-պռատ գրանտային ծրագրերով

Նիկոլ Փաշինյանի 10 մեսիջները ուղղված հայ ժողովուրդին

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդես եկավ իր 10 թեզերով ուղղված հայ ժողովուրդին: Թվարկենք այդ մեսիջների իրական փակագծերը բացաց ձևով:

Առաջին մեսիջ

Հարգելի ժողովուրդ ես՝ Փաշինյանս, պատրաստվում եմ հանձնել Արցախը Ադրբեջանին, առանց հանրաքվե անցկացնելու այս հարցի վերաբերյալ, ինչ-որ խոստացել էի 2018 թվականին: Բայց հինգ տարի անցել է և ես հասկացել եմ, որ հանուն ձեր փրկության  պիտի հանձնեմ Արցախը Ադրբեջանին, ձեզ չհարցնելով: Բայց դրա համար մեղավոր են նախկինները, ռուսները, միջազգային հանրությունը, բայց ոչ երբեք ես, ձեր նախկին կուռքը:

Երկրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, բայց Արցախը հանձնելուց հետո ես կրկին երաշխիք չունեմ, որ դուք կփրկվեք, քանզի ես խաղաղություն եմ ուզում, բայց Ադրբեջանը կարող է չբավարարվել Արցախով և կարող է ողջ Հայաստանը գրավել, բայց դրա համար մեղավոր չեմ: Մեղավորներ են, Ալիևը, Պուտինը, Բայդենը, Օսկանյանը:

Երրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քանի ես Հայաստանի ղեկավարն եմ մենք իրական դաշնակիցներ չենք ունենա և դրա համար պիտի ոչ թե ինձ փոխեք, այլ 180 աստիճանով փոխեք մեր պատմագրությունը, որպեսզի այդ նոր պատմագրության մեջ մեր դաշնակիցը համարվի, ոչ թե Ռուսաստանը, կամ Իրանը, այլ Թուրքիան և Ադրբեջանը:

Բայց դա նույնպես երաշխիք չի տա, որ մեզ կրկին չեն ոչնչացնի, բայց ես դրա համար էլ պատասխանատվություն չեմ կրելու, քանի դեռ դուք ինձ հավատում էք: Սիրում եմ ինձ հավատացող միամիտ ժողովուրդին:

Չորրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, երբ Արցախով չբավարարված Ադրբեջանը նոր պահանջներ ներկայացնի ես կրկին կդիմեմ ձեզ, հասկանալու համար, թե էլի ինչ հանձնենք, որ մեզ իրենք հանգիստ թողնեն: Բայց դա էլ երաշխիք չի տա որ մեզ չկոտորեն: Բայց դրա մեղավորը կրկին ոչ ես կլինեմ, այլ ագահ Ալիևը:

Հինգերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, ես հետևողականորեն կյանքի եմ կոչել Ջոն Բոլթոնի բոլոր պատգամները, հանձնել եմ Արցախը, փչացրել եմ Մոսկվայի հետ հարաբերությունները, մնացել է թուրքերին ազգովի քծնենք, որ մեզ եթե կոտորելու են, գոնե փուլային ձևով դա իրականացնեն: Իսկ դրա համար պիտի ազգովի վերացնենք մեր տներից Մասիս սարի նկարները և դրա տեղը դնենք Արագածի նկարը: Բայց դա էլ երաշխիք չի լինելու, որ մեզ միանգամից չկոտորեն: Բայց դրա համար էլ, ոչ թե ես եմ մեղավոր լինելու, այլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Վեցերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, Հայաստանին պարտության հասցնելուց հետո Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի ամենակարևորագույն երկիրը: Բայց դրանից մենք պիտի ոչ թե տխրենք, այլ ուրախանանք, քանզի դա կարող է մեզ համար էլ հնարավորություն բացի տրանզիտ երկիր դառնալու համար: Ճիշտ է դրա մասին ադրբեջանցիները չեն խոսում, բայց գոնե դրա մասին երազելը օգուտ է: Իսկ եթե դա էլ չստացվի, ապա դրա մեղավորը լինելու է Ալիևը, ոչ թե ես: Քանզի մեր «Խաչմերուկ» ծրագիրը, վաղուց էի պատրաստել, և եթե դա կյանքի չկոչվի, ապա դրա պատասխանատու կլինի միմիայն Ադրբեջանի նախագահն:

Յոթերրորդ

Հարգելի ժողովուրդ կրկին հիշեցնեմ, որ Արցախը դեռ հանձնել էին Ադրբեջանին 1992-ին, հետո վերահաստատեցինք դա 2007-ին Մադրիդում, իսկ հետո վերջնականապես դա ամրագրվեց 2016-ին, չգիտեմ որտեղ: Եվ դուք պիտի իմանաք, որ Արցախը հանձնել են նախկին բոլոր ղեկավարները, իսկ ես փորձեցի կանխել դա, բայց ինձ մոտ դա չստացվեց:Այնպես, որ ես մեղավոր չեմ, դրա համար, նախկիններն են մեղավոր:

Ութերորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քանի որ ես ամեն ինչ հանձնել եմ, բայց դեռ իշխանության մեջ եմ, ուրեմն պիտի ազգովի Հայրենասիրության հասկացության մոդելը փոխենք, որ դուք էլ վատ չզգաք այս իրավիճակի համար:

Անկեձծ ասաց ես էլ եմ զարմացած այս վիճակի համար, բայց բնականաբար ուրախ եմ դրա համար: Մանավանդ, որ նոր եմ պարզել, որ Հայրենասիրությունը, դա ընդամենը մտածողության մոդել է, որը ցանկացած պահի, կարելի կլինի փոփոխել, ինչպես, օրինակ երկրի օրենքները:

Իներրորդ մեսիջ

Հարգելի ժողովուրդ, քիչ բան է մնացել, որ վերջացած համարեմ  Ջոն Բոլթոնին տված իմ խոստումները։ Դրա համար մնացել է ընդամենը մի քանի քայլ: Բայց համոզված եղեք, որ դա էլ եմ կատարելու, քանզի դրանից է կախված լինելու իմ լինել-չլինելու հարցը: Իսկ քանի որ ես ձեռ գերագույն արժեքն եմ, ուրեմն ըմբռնումով պիտի ընդունենք վերը նշած հանգամանքը:

Տասներորդ մեսիջ

Վերջապես, հարգելի ժողովուրդ, այսօր կոնի վրա դրված է հետևյալ երկընտրանքը, կամ ես և իմ ընտանիքը ողջ կմնանք, իսկ Հայաստանը կվերանա, կամ էլ հակառակը: Բայց քանի որ ես ավելի կարևոր, «ՄԵԾ»  արժեք եմ մեր ժողովուրդի զգալի մասի համար, քան Հայաստանը, մեր թիմակիցները պիտի տուն առ տուն մտնեն, երկխոսեն, զրուցեն մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ հանկարծ չմտքափոխվեն և իրենց ու երկիր ԱՊԱԳԱՆ ավելի վեր չդասեն, քան իմ ԱՊԱԳԱՆ:

Այնպես որ, հարգելի իմ թիմակիցներ, գնացեք և մեր ժողովուրդին համոզեք, որ ԱՊԱԳԱ ԿԱ:

Ահա, սրանք էին այսօրվա Փաշինյանի հիմնական տասը մեսիջները, որոնք ներկայացրել ենք մեր ընթերցողների դատին, առանց ավելորդ ձևակերպումների:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>