Անթալիայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը
Անթալիայում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն:
«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպումը՝ «առանց փողկապի» ձեւաչափով»,- գրել է իր Telegram-ալիքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դրանից հետո նախատեսվում է ՌԴ, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպում:

