Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ

Ո՞վ կհաղթի Թուրքիայի ընտրություններում և ի՞նչ է սպասվում Հայաստանին այդ արդյունքներից

Ինչպես հայտնի է  Թուրքիայում գալիք կիրակի անցկացվելու են ընտրություններ, որտեղ բացի նախագահի ընտրությանից, նույն օրը կայանալու են նաև այդ երկրի խորհրադարանի ընտրությունները:

Հայտնի է, որ նախագահի ընտրություններում թեքնածուները չորսն են՝

-գործող նախագահն՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանը

-իր գլխավոր մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն

- ATA դաշինքից, ադրբեջաքնական ծագում ունեցող Սինան Օգանը և

-այդ երկրի Հայրենիքի կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն

Այդ երկրի գրեթե բոլոր սոցհարցումների տվյալներով Էրդողանի և Քըլըչդարօղլույի թվերը իրարից քիչ են տարբերվում և տատանվում են 45-49 տոկոսի մոտակայքում: Օգանն ու Ինջեն նույնպես ունեն իրենց հավասար տոկոսները, որոնք տատանվում են` յուրաքանչյուրը 3-5 տոկոսի սահմաններում:

Օգանը այս ընտրություններում «աշխատելու» է Էրդողանի օգտին, իսկ Ինջեն՝ Քըլըչդարողլույի:

Հիշեցնենք, որ Օգանը միշտ ձգտել է դառնալ այդ երկրի թիվ մեկ ազգայնականը` մրցելով Դեվլեթ Բախչելիի հետ, բայց հավանաբար իրեն դա չի հաջողվել իր ծագման պատճառով: Այդ երկրում ծագման թեման միշտ ակտիվորեն քննարկման առարկա է եղել: Հայերի, հույների կամ քրդերի թեման միշտ քննարկվել է բացասական երանգներով: Այսպես կոչված «մաքուր թուրքի» հարցը միշտ շահարկումների թեմա է եղել: Սինան Օգանը լինելով ծագումով ադրբեջանցի ազատ է եղել այդ խնդրից, բայց միևնույն է այդ երկրում միշտ գերադասել են, այսպես կոչված «մաքուր թուրքերին», և որի պատճառով էլ Օգանի կարիերան մնացել է այդ երկրի քաղաքական դաշտի հետնամասերում:

Ինչ վերաբերվում է Ինջենին, ապա վերջինս պատկանում է ավանդական քեմալիստների շարքին, ով հանդես է գալիս միայնակ բացառապես այն պատճառով, որ կուսակցական պայքարում պարտվեց ներկայիս գլխավոր քեմալական Քըլըչդարօղլուին:

Ինչ վերաբերվում է հիմնական թեքնածուներին, ապա առաջին անգամ այդ երկրում պայքարի մեջ են մտել ոչ միայն անձինք, այլև մեծ քաղաքական դաշինքներ:

Այդ տեսանկյունից Քըլըչդարողլուն ներկայացնում է ոչ միայն իր ժողովուրդա-հանրապետական կուսակցությունը, այլև ևս հինգ միավոր։ Դրանք են՝

-«Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները

-Աջ պահպանողական «Երջանկության սուննի» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն

եմալական-պահպանողական «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար Գյուլթեքին Ույսալը

-Լիբերալ «Ժողովրդավարություն և բեկում» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը և

-Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն

Ընդդիմադիր այս վեցնյակը կոչվում է «Վեց Աթոռ»՝ Altılı Masa:

Բայց երբ այդ վեցյակին փաստացի միացավ նաև քրդամետ գլխավոր քաղաքական ուժը՝ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցություն (ԺԴԿ), թուրք փորձագետները ընդդիմության հաղթանակի հնարավորությունը սկսեցին գնահատել ավելի բարձր, քան իշխող ուժինը:

Էրդողանի թիմակիցները հասկանալով դա սկսեցին մեղադրել ընդդիմության առաջնորդին վերագրեցին գրեթե բոլոր մեղքերը`  է՛լ Արևմուտքի դրածո լինելու մեջ, է՛լ որ նա ձգտելու է կազմաքանդել Թուրքիան, վերջապես նրան սկսեցին մեղադրել իր ծագման համար, իբրև նա սերում է Դերսիմից փախած և իր կրոնը փոխած հայերից:

Քըլըչդարօղլուն իբր քրդական և հայկական ծագման մեղադրանքներին  շատ արժանապատիվ պատասխանեց, նշելով, որ եթե նրա մայրը լիներ հայ, հույն կամ քուրդ, ապա դրանից նա իր մորը ավելի քիչ չէր սիրի:

Սակայն որպեսզի վերջնականապես փարատի իր վերաբերյալ բոլոր բամբասանքները, նա հայտարարեց, որ իրականանում նա թուրք-ալևի է:

Ըստ նրա Քըլըչդարօղլուների ընտանիքը պատկանում է Քուրեյշան ալևիների ցեղին։ Նախնիները գալիս են Բեյդիլլի Օգուզների տոհմից, որը մտնում էր Բոզոկ ցեղային միության մեջ։ Նա նաև պնդում է, որ սեյյդ է: Սեյյդը  պատվավոր կոչում է սուննի մուսուլմանների շրջանում Մուհամմեդ մարգարեի (շիաների մեջ՝ Ալիի) ժառանգների համար՝ նրա դստեր՝ Ֆաթիմայի և թոռան՝ Հուսեյնի միջոցով: Սակայն ավանդական սուննիները Թուրքիայում ալևիներին նույնիսկ մաքուր մահմեդական չեն համարում: Սունիները նրանց համարում են շիաներ, քանի որ ինչպես շիաները, ալևիներն էլ հարգում են Իհամ Ալիին և տասներկու իմամներին:

Այսօրվա Թուրքիայում տարբեր հաշվարկներով ապրում են մոտ 4-5 մլն ալևիներ: Սակայն որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել թուրք հասարակության մեջ ալևիները հիմնականում դա իրականացնում են աշխարհիկ կառույցների միջոցով: Այդ երկրի ժողովուրդա-հանրապետական կուսակցությունը հենց այդ գլխավոր կառույցներից մեկն է, իսկ քեմալիզմը ալևիների համար այն հիմնական միջոցն է իրենց հավասար զգալու համար մյուս թուրք զանգվածների հետ: Այդ տեսանկյունից ալևիները իրենց զգում են, որպես ճնշված կրոնական փոքրամասնություն, ով միայն աշխարհիկ կառույցների միջոցով է կարողանում վերականգնել իր հավասար դիրքը մեծամասնության հետ: Այդ տեսանկյունից թուրք ալևիները շատ նման են Սիրիայի ալևիներին: Վերջիններս էլ փոքրամասնություն են կազմում Սիրիայում և այդ իսկ պատճառով փորձում են աշխարհիկ կառույցների միջոցով հավասարվել մեծամասնության հետ: Սիրիայի այսօրվա նախագահ Բաշար Ասադը՝ ալևի է և այդ տեսանկյունից իր վիճակը նման է Թուրքիայում Քւլըչդողլույին, ով նույնպես ձգտում է դառնալ նախագահ:

Սակայն ներկայիս Թուրքիայն բաժանված է ոչ միայն կրոնական հատկանիշներով: Այդ երկրում այսօր գլխավոր ջրբաժանը ընթանում է հետյալ գաղափարով, պե՞տք է արդյոք Թուրքիան պահպանի իր քեմալական արժեքները, թե՝ ոչ: Հանրության մի մասը իրեն զգում է աշխարհիկ եվրոպացի, մյուս մասը թուրք-մահմեդական, որի առաքելությունը գտնվում է ոչ թե Եվրոպայում, այլ Արևելքում:

Այդ իսկ պատճառով էլ այդ երկրում այսօր առաջացել է ինքնության լուրջ ճգնաժամ:

Բայց ընդդիմության շարքերում կան նաև կրոնական կուսակցություններ, ինչպիսին են, օրինակ Թեմել Քարամոլլաօղլունի կուսակցությունը, կամ Դավիթօղլուի կուսակցությունը: Սակայն, իհարկե,  ընդդիմությունն հիմնականում ներկայացնում է այդ երկրի հանրության աշխարհիկ մասը: Այս դաշինքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Մերել Աքշեների կուսակցությունը, որը հանդես է գալիս մի կողմից արևմտամետի, մյուս կողմից թուրք ազգայնականների դիրքերից:

Աքշեները սերել է այդ երկրի գլխավոր ազգայնական կուսակցությունից, ով այսօր աջակցում է Էրդողանին: Դեվլեթ Բախչելիի կուսակցությունն այսօր այդ երկրում ունի մոտ 10 տոկոսանոց վարկանիշ և ակտիվորեն աջակցում է Էրդողանի կայսրական ձգտումներին։ Եթե Էրդողանը սկզբնական փուլում հանդես էր գալիս ավելի շատ որպես մահմեդական, ով ցանկանում էր մեծ առաքելություն ունենալ Միջին Արևելքում, ապա արաբական գարունների տապալումից հետո, Բախչելիի դրդմամբ, Էրդողանը սկսեց թեքվել դեպի պանթուրքիստական ուղի, որտեղ նա հաջողություն արձանագրեց վերջին ղարաբաղյան պատերազմի արդյունքում:

Սակայն Էրդողանի պանթուրքիստական ծրագրերը կասկածի տակ են հայտնվել այդ երկրի տնտեսության, ֆինանսական համակարգի փլուզման պատճառով: Բանն այն է, որ պանթուրքիզմի համար անհրաժեշտ է, որ երկրի տնտեսությունը լինի դեպի արտահանում ուղղված: Սակայն դրա պատճառով այդ երկրում անցյալ տարի ինֆլյացիան հասավ մինջև 70 տոկոսի սահմանին: Ավելին, երբ այդ երկրի բոլոր ֆինանսիստները պահանջում էին, որ ԿԲ բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Էրդողանի ճնշմամբ ճիշտ հակառակն էր տեղի ունենում: Ազգային դրամի՝ լիրայի արժեզրկման պայմաններում, Էրդողանի ճնշմամբ ԿԲ ոչ թե բարձրացնում, այլ էլ ավելի էր իջեցնում տոկոսադրույքը: Օրինակ անցյալ տարի լիրան արժեզրկվեց մինջև 70 տոկոսով, այն պատճառով, որ ԿԲ-ն այդ տոկոսադրույքը 19-ից իջեցրեց մինչև 10,5 տոկոսի սահմանին:

Էրդողանը դա բացատրում էր այն հանգամանքով, որ հանուն Մեծ Թուրանի գաղափարի թուրք ժողովուրդը պիտի համակերպվի, որ իր կենսամակարդակը պիտի իջնի: Սա բոլոր կայսրապաշտների հիմնավորումն է: Հանրության մի մասը՝ կայսրապաշտները աջակցում են այդ տեսակետը, իսկ հանրության մյուսը մասը՝ իրապաշտները մերժում են դա, համարելով, որ ժամանակակից աշխարհում չի կարող հայրենիքի սերը լինել հասարակ քաղաքացու հաշվին:

Այսօր Թուրքիայում վճռվելու է հենց այդ վեճը, թե Թուրքիան ում կընտրի և ինչ ուղիով կընթանա:

Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը Հայաստանի վրա

Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ բնակչությաքն 95 տոկոսը ցանկանում է Էրդողանի հաղթանակը, Հայաստանում համարում են, որ նրանց միջև մեծ տարբերություն չի կարող լինել մեր երկրի հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից:

Մեծ հաշվով դա ճիշտ մոտեցում է, բայց կա նաև շեշտադրումների տարբերություն։ Բանն այն է, որ ի տարբերություն Էրդողանի, Քըլըչդարօղլուն իր հիմնական արժեքներով կայսրապաշտ չէ, ճիշտ է նրա դաշինքում կա հայատյաց գործիչ Աքշեները, սակայն դոկտրինալ մակարդակով աշխարհիկ Թուրքիան կարող է ավելի պակաս վտանգ ներկայացնել, քան Էրդողանի ղեկավարած երկիրը:

Ճիշտ է ավելի արևմտամետ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են սրվել, սակայն դժվար թե Քըլըչդարօղլուն որոշի ռադիկալ քայլերի Մոսկվայի դեմ որևէ ճակատում: Սիրիայում Քըլըչդարօղլուի և Մոսկվայի մոտեցումները նույնիսկ ավելի են համընկնում, քան Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումները: Նույնը կարելի է ասել նաև Լիբիայի հարցում:

Ուկրաինայի մասով Թուրքիայի մոտեցումը կարող է փոփոխվել, սակայն ոչ ռադիկալ տարբերակով: Քանզի, այսպես կոչված երկրորդային ներմուծման հարցի մասով Թուրքիան հսկայական օգուտներ է ստանում Մոսկվայից և դժվար թե նա միանգամից Արևմուտքի ճնշման տակ հրաժարվի դրանից: Ինչ վերաբերվում է մեր տարածաշրջանին, ապա Անկարայի դիրքորոշումները Հայաստանի հանդեպ կարող եմ փոքր ինչ մեղմվել, որից էլ խիստ անհանգստանում են Ադրբեջանում:

Սակայն դժվար թե այս հարցում Անկարան նեղացնի իր ռազմավարական դաշնակցին՝  Ադրբեջանին, նույնիսկ Արևմուտքի ճնշման արդյունքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan