Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
10
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում

Արցախը վերջապես պահանջեց Փաշինյանից կատարել Հայաստանի ժողովրդի կողմից ընդունված որոշումները

Ինչպես հայտնի է, այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել, որտեղ հայ հանրությանը ներկայացնելու է իր վերջնական մոտեցումները Արցախի ապագայի, Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների և Ադրբեջանի հետ իր հարաբերությունների հետագա զարգացումների մասին:

Հայաստանի հանրությունը դեռ ամբողջովին չի պատկերացնում, թե ի՞նչ է իրականում պլանավորել իրականացնել Փաշինյանը այս խնդիրների շուրջ: Եթե Արցախի հարցում ենթադրություններ կան, ապա Ռուսաստանի հետ հարաբերություններում և Հայաստանի ապագայի հարցում հայ հանրությունը գրեթե պատկերացում չունի, թե ի՞նչ է ծրագրավորել Փաշինյանը: Հայ հանրությունը մեղք չունի, պարզապես նրան բացատրող չի եղել, թե ի՞նչ իրական վտանգներ են սպասվում Հայաստանի համար Փաշինյանի կողմից:

Ինչո՞ւ է այդպես ստացվել, դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Արցախի մասով կարծես նույնիսկ ամենավերջին տգետն է հասկացել, որ Փաշինյանն արդեն լվացել է իր ձեռքերը այդ խնդրի լուծումից և առաջարկել է արցախցիներին կա՛մ «ինտեգրվել» Ադրբեջանին, կա՛մ հեռանալ տարածաշրջանից, քազի ինքը այլևս պատասխանատվություն չի կրելու իրենց ճակատագրերի համար: 2019-ին իր կողմից հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը տեղացիներին խաբելու համար էր: Այն ժամանակվա տեղական վերնախավերի օգնության արդյունքում հաջողվեց խաբել սեփական բնակչությանը:

Սակայն այսօր եկել է ճշմարտության փուլը և Փաշինյանն առաջարկել է Արցախի վերնախավին խոստովանել իր խաբեությունը, հիմնավորելով, թե իբր «ինքը ուզում էր լավը արցախցիներին, բայց չստացվեց»։

Հասկանալի պատճառով Արցախի վերնախավը չի կարող նման հիմնավորմամբ ներկայանալ արցախցիների առաջ, քանզի դրանից հետո մարդիկ կպահանջեն իրենց պատասխանատվության ենթարկել: Հասկանալով այս ամենը, Արցախի քաղաքական վերնախավն այսօր ստիպված հայտարարությամբ է հանդես եկել, ԱԺ հինգ խմբակցությունների տեսքով, որտեղ պահանջել է Փաշինյանից կատարել Հայաստանի ԱԺ-ի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը:

Այսինքն, արցախցիները դրանով հայտարարում են, որ Հայաստանը պատասխանատվություն է կրելու Արցախի համար, քանի որ նման որոշում կայացվել է դեռ 1992 թվականին:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալով ոչ միայն չի հրաժարվել այդ որոշումից, այլև 2019-ին փորձել է հանդես գալ, այսպես ասած, «ես ավելի Ռոբերտ Քոչարյան եմ, քան ՀՀ երկրորդ նախագահը, ավելին եմ ուզում Արցախի համար, քան ինքը» կարգախոսով, որպեսզի Արցախում ստանար իր համար ցանկալի լեգիտիմ հենարան:

Մենք դեռ այն ժամանակ էինք նշում, որ գործ ունենք պրոֆեսիոնալ խաբեբայի և աճպարարի հետ: Բայց, ցավոք սրտի, շատերն ուզում էին ինքնախաբվել, հավանաբար դա նաև որոշների համար շահավետ էր:

Սակայն, ինչպես ասում են, «կարելի է հանրության մի փոքր մասին խաբել հավերժ, կարելի է հանրության մեծ մասին խաբել ինչ-որ ժամանակով, սակայն հանրության մեծ մասին հավերժ խաբել հնարավոր չէ»։ 

Այս պնդման ճշմարտությունը եկել է արցախցիների դուռը և իրենք ստիպված պիտի խոստովանեն, որ խաբվել են և խնդրում են, որ Հայաստանի մեծ և ադեկվատ մասը ներողամիտ լինի իրենց հանդեպ:

Եթե Արցախի հարցում Փաշինյանն ստիպված է բացել իր խաղաքարտերը, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով նա շարունակելու է խաբել, այս անգամ Հայաստանի հանրությանը: Նա արդեն խոստացել է իր արևմտյան տերերին, որ դուրս է բերելու ռուսական զինուժը Հայաստանից, երկրիրը դուրս է հանելու ՀԱՊԿ-ից: Դա Արևմուտքի պահանջն է, որի դիմաց նրան և իր ընտանիքին կտան Արևմուտքում փախստականի կարգավիճակ, եթե ռուսների գնալուց հետո Հայաստանը ենթարկվի հարձակման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Հայ ժողովրդի պատմության մեջ այսպիսի հրեշավոր գործիչ դեռ չի ծնվել:

Այս հարցում էլ հայ հանրային վերնախավի լռությունը զարմանալի չէ և դա ունի բացատրություն, բայց դրա մասին նույնպես մեկ ուրիշ անգամ կխոսենք:

Ինչ վերաբերվում է Հայաստանի ապագային, ապա ինքը՝ Փաշինյանը, շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, բայց իր անձնական շահերը խորապես հակասության մեջ են մտել Հայաստանի պետական շահերի հետ: Ինքը դա լավ գիտի, բայց այլ ելք չունի, քանզի Հայաստանի կործանման այլնտրանքը լինելու է իր կողմից դատարանի առջև կանգնելը: Բայց ինքը չի ուզում ունենալ նման ճակատագիր, տեսնելով, թե ինչ է կատարվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հարևան Վրաստանում: Մանավանդ, որ Սաակաշվիլին ո՛չ 4000 երեխա է զոհասեղանին դրել, ո՛չ էլ տարածքներ է հանձնել հակառակորդին:

Նա պարզապես չի կարողացել նախորդների կողմից արդեն կորցրած տարածքները վերադարձնել:

Սակայն մի ողջ ժողովրդի ցեղասպանության ենթարկելը, ծանր խնդիր է և Փաշինյանն վախենում է այդ քայլին դիմել արագացված կերպով: Այդ իսկ պատճառով էլ մոլորված է, աչքերը փախցնում է և վախենում է մարդկանց դեմքին նայել: Վախեցած է և աշխատում է, որ իր դեմքին ավելորդ և անտեղի ժպիտ չերևա:

Նրա այս ծանր հոգեբանական վիճակը տեսնելով իր տիկինը փորձում է նրան շեղել կենցաղային տեսարաններով (պեռաշկի, փողոցով ման գալ և այլն): Տիկինը փորձում է դրանով հանգստացնել նրան, մանավանդ, որ առջևում իրեն սպասում են ծանր որոշումներ Հայաստանի կործանման հարցի շուրջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ. Ալիևն արդեն «արևմտյան ադրբեջանցիների» շուրթերով օվերտոնի պատուհան է բացել Հայաստանի վերջնական կործանման վերաբերյալ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>