Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ
6
Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո «Ռոսիա» մոլի աշխատակիցների բողոքի ակցիան. Նրանց հանում են տարածքից (տեսանյութ) Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց Մեկ կալանավորի սնունդը 1113 դրամ արժե, բայց տանից են բանտեր հաց տանում ՔՊ-ականները լարված օրեր են ապրում Ուշադրություն․ Անգլերենի միասնական քննության վերահանձնման հայտագրման կարգը. ԳԹԿ Հայաստանի ու հայերի դեմ կայացված «դատավճիռների» նախօրեին Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում խաղաղության մրցանակ են ստանում. ՀՅԴ Բյուրո Երևանում էր ՌԴ ֆուտբոլի միության պատվիրակությունը՝ ի դեմս ռուսական ֆուտբոլի ներկայացուցիչների «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քաղաքացուն խոշտանգած ու նվաստացրած ոստիկանը կձերբակալվի. Քննչական կոմիտե Արցախի ղեկավարության դատապարտումը Բաքվում՝ Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին․ դեսպանատունը կարող է վերանշանակել հարցազրույցի օրը Անարդյունավետ կառավարման արդյունքում առաջացած հերթական լիճը (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները Արևմուտքում շարունակում է ժայթքել կեղտի և համատարած խայտառակության էփշտեյն հրաբուխը Ռուսաստանը պարբերաբար լսում է տարօրինակ հայտարարություններ Հայաստանի դեմ «հյուսիսից առասպելական հարձակումների» մասին. Լավրովը՝ Սիմոնյանին Վաղարշապատի համայնքապետարանի անգործության հերթական դրսևորումը (տեսանյութ) Դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ամենաթողության մասին լռելը հանգեցնելու է նոր աղետների. Ակցիա ԱԺ դիմաց Թագավորական անձնակազմը հրաժարվել է աշխատել նախկին արքայազն Էնդրյուի համար․ The Sun ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության մրցանակը հանձնում է Շառլ Միշելը՝ Արցախի կործանման պատասխանատուներից մեկը. քաղաքագետ Որպես ռեստորանային երգիչ Սպիտակցի Հայկոյին գերադասում եմ Նիկոլ Փաշինյանից. Միհրդատ Մադաթյան Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռшզմաքաղաքականի. Օվերչուկ

Ո՞վ է ԱՍՀՆ-ի նոր «գորշ կարդինալը»

ՀՀ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի ղեկավարման շուրջ արկածային սկանդալները չեն պակասում: Դեռ չավարտված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի «Աղավնաձոր» ուսումնական բազայում 2020 թ. հունիս ամսում կորոնավիրուսով վարակված տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ժամանակ շահառուների և սպասարկող անձնակազմի թունավորման, սննդի մատակարարման հետ կապված 04.07.2020 թ. հարուցված և 14.07.2020 թ. քննչական ենթակայության փոխանցված թիվ 49165220 քրեական գործը (հիշեցնենք, որ ՀՀ ԱՍՀՆ գլխավոր քարտուղարն այդ ժամանակ Զ.Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն էր, որը հավանաբար հենց այս գործի հետ կապված՝ հուլիսին դիմում էր գրել աշխատանքից ազատվելու համար և օգոստոսի սկզբին ազատվել էր աշխատանքից), հիմա էլ նոր սենսացիոն տեղեկություն է բացահայտվում:

2020թվականի մայիսից Զ. Բաթոյանի տասնյակից ավելի տարաբնույթ խորհրդականների ցանկը համալրվում է ևս մեկ խորհրդականով,երիտասարդ կոմպոզիտոր՝ Ալբերտ Աբգարյանով,  ով հանրության որոշ մասին  հայտնի է «Սերժի Աբո» մականունով: Հիշեցնենք, որ նա 2004 թվականին, ԲՈՒՀ-ն ավարտելով, մինչև 2009 թվականը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես իրավաբան: Շուրջ 8 տարի՝ 2009-2017 թթ.-ին, աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում:

2013 թ.-ի ՀՀ նախագահի ընտրության ժամանակ հանդիսացել է ՀՀԿ կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի «ԴեպիապահովՀայաստան» երգի հեղինակը: 2017 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում ընդգրկված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:

2018 թվականի մայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:

2020 թվականի մայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

2020 թվականի մայիսին, Զարուհի Բաթոյանի կողմից նշանակվում է  ՀՀ ԱՍՀ նախարարի խորհրդական:

Միաժամանակ կույր անձանց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահն է:

Այս ամենը չեինք նշի, եթե չլիներ մեկ այլ հանգամանք: Երկար տարիներ համագործսակցելով նախկին իշխանությունների հետ, հանկարծ 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո դառնում է  ՞թունդ հեղափոխական՞, «նախկին հանցավոր ռեժիմի դեմ պայքարող», նախկին իր թիմին ուրանալով՝ կրկին տաքուկ ծվարում պետական ապարատում (ՊՎԾ պետի տեղակալ), այս անգամ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքով: Նախկին մերժված թիմի անդամն այդ ինչպե՞ս դարձավ նոր իշխանությունների սիրելին ու վստահելին: 

Ուշագրավ է, որ հենց իր կողմից ներկայացված 2018-2019թթ. եկամուտների հայտարարագրերում, երբ աշխատում էր ՊՎԾ պետի տեղակալ, եկամուտի նկատելի աճ է ունեցել: Չքննելով դրանց օրինականության հարցը (հնարավոր է, որ շատ բարձր պարգևավճարների արդյունք է), որի տրամադրումը իր թիմի անդամներին՝ բնորոշ է իմքայլական իշխանություններին, հարց է առաջանում. եթե այդքան լավ էր աշխատում ՊՎԾ-ում, որ այդքան բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել, ինչու՞ 2020 թ. մայիսին ազատեցին աշխատանքից:

Նրան ճանաչողներից, նրա հետ աշխատած մարդիկ ասում են, որ նա հայտնի էր իր ինտրիգան բնավորությամբ՝ պավլիկմորոզովյան հատկություններով:Այսօր էլ, սոցիալական մեծ, բարդ ու աշխատատար ոլորտի մասին ընդհանուր պատկերացում չունենալով (հնարավոր է, որ միայն որոշակի պատկերացում ունի հաշմանդամ անձանց իրավունքներից, քանի որ կույր է և կույր անձանց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահն է), սոցապ նախարարությունում այս կարճ ժամանակում աշխատելով, պարզվում է, որ արդեն ստանձնել է այդ նախարարության գորշ կարդինալի դերակատարությունը: Կարծես նա է որոշողը և Զ. Բաթոյանը նախարար է աշխատում իր մոտ:

Իհարկե  Բաթոյանի որոշելիքն է, թե ով ու ինչ խորհրդատվություն կապահովի իրեն, բայց թող փորձի պարզել, թե ինչու ՊՎԾ նոր ղեկավարը չցանկացավ նրա հետ աշխատել և թե ինչ կարծիք ունեն  պալատական այս նախկին «երգչի» հետ աշխատած նախկին անմիջական ղեկավարներն ու գործի մեջ նրան ճանաչողները:

Պարզ է մեկ բան, իր նախկին տերերին  դավաճանողը, օրինաչափ է, որ վաղ թե ուշ կդավաճանի նաև իր նոր տերերին:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>