Պապին Լենինականից է. ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ
![Պապին Լենինականից է. ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ](/timthumb.php?src=/disc/13-10-20/494c030d9e826fed385b392cf9106b05.jpg&w=450)
Արցախցի Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պապին Լենինականից է: Ոչ մի կերպ չկարողացա դիրքերից հետ ուղարկեմ: Երբ վիրավորվեցի, վիրակապում էին, եկավ մոտս կանգնեց.
— Պապի ջան, իմ հետ կիջնես չէ՞
— Ուզեսգը օր իջնե՞մ
— Հա էլի, իմ հետ արի
— Լավ տղաս, կգամ
Ամբողջ օր միասին էինք, մինչև հասանք հոսպիտալ, հեռախոսահամարս վերցրեց, ասեցի որ երբ հասնի Լենինական, թող անպայման զանգի: Ու զանգեց.
— Տղե՞ս
— Հա պապի ջան, հասա՞ր
— Հա տղես, զորամասում եմ…»: