Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
11
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով արձանագրեց իր իսկ կողմից հռչակված քաղաքականության սնանկությունը

Երեսուն տարի Հայաստանի ղեկավարները ՄԱԿ-ում հիմնականում  ղարաբաղյան հարցադրումներով էին հանդես գալիս: Բնականաբար բոլորը խոսում էին հերթական ձևակերպումներով նաև  խաղաղության անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալուց հետո որոշեց բոլոր հարցերում իր «զրոյական» կետերից սկսեց: Նրա գավառական ձևակերպումները սկզբից դուր էին գալիս հատկապես հանրության առավել թերզարգացած հատվածին: Այդ հատվածը առաջին անգամ ի դեմս Փաշինյանի տեսնում էր իր տեսակին և հրճվում էր դրանից: Քանզի առաջին անգամ Հայաստանի իշխանության մեջ հայտնվել էին իրենց տեսակի մարդիկ:

Երկրի առավել լուրջ շրջանակների մտավախությունները հաշվի չէին առնվում թե իշխանության, և թե հանրության այդ հատվածի կողմից:

2020 թվականի պատերազմի արդյունքները ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Եվ առաջին անգամ հայ քաղքենին հասկացավ, որ իր տեսակը վտանգավոր է ոչ միայն պետության, այլև իր և իր հարազատների համար:

Պատերազմից հետո հանրության այդ տգետ զանգվածին այլևս չէր հետաքրքրում ոչ Փաշինյանը, ոչ էլ երկրի հետագա ճակատագիրը: Նրանց հետաքրքիր դարձավ բացառապես իրենց ապագան: Փաշինյանը այդ պահն էլ որսաց և 2021-ի ընտրություններին հանրության այդ քաղքենուն առաջարկեց «խաղաղություն Ղարաբաղի դիմաց» բանաձևը «Ապագա կա» խորամանկ ձևակերպմամբ, որն էլ լռելյալ ձևով ընդունվեց այդ զանգվածի կողմից:

Սակայն այսօր, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ նույնիսկ այդ նվաստացուցիչ բանաձևը չի երաշխավորում հայ քաղքենու հանգիստ ապրելու խնդիրը: Դրա մասին ստիպված առաջին անգամ խոստովանեց նաև Փաշինյանն իր հանրահայտ ելույթում ԱԺ-ի նիստերից մեկում:

Եվ, ահա, իր այս նույն թեզով նա երեկ հանդես եկավ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից:

Փաշինյանի նպատակն է հնչեցնել այս եզրույթը, որպեսզի կարողանա գոնե դիվանագիտական հարթակներում սանձել Ալիևի ախորժակը:

Սակայն նույնիսկ այս տարրական հարցում է Փաշինյանը սխալվում:

Ինչպես որ սխալվամբ համոզված էր, որ հայ-թուրքական երկխոսությամբ հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին: Փաշինյանի այս նպատակը ուղղակի ծաղրանքի էր արժանանում ոչ միայն Անկարայում և Բաքվում, այլև Մոսկվայում և Թեհրանում:

Այն, որ ռուսները հորդորում էին երկխոսել թուրքերի հետ, ամենևին էլ չէր նշանակում, որ ռուսները չգիտեին, որ ադրբեջանական բոլոր սադրանքները կազմակերպվում էին հենց Անկարայի կողմից: Ռուսներին այդ «երկխոսությունը» անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անհատական զրույցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նշեր, որ հայկական կողմից սադրանքներ չկան, և եթե դրանք արձանագրվեն, ապա պատասխանատուն պիտի լինի թուրքական կողմը:

Մինչդեռ Փաշինյանի շրջապատում լուրջ հույսեր էին տածում այդ «երկխոսությունից», մտածելով, եթե ռուսներն էլ են հորդորում դա, ուրեմն Էրդողանը իսկապես կարող է սանձել ադրբեջանցիներին:

Նման ծայրահեղ պրիմիտիվ պատկերացումները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի տգետ մարդիկ են հայտնվել իշխանության մեջ Հայաստանում:

Իսկ ներկայիս Փաշինյանի խոստովանությունները, որ իր կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանը» տապալված է, ցույց է տալիս, որ ինքը՝ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքը այլևս անելիք չունի երկրում: Բայց զգալով ընդդիմության փաստացի բացակայությունը, փորձում է ամեն գնով «համոզել» թուրքերին, որ ինքը պատրաստ է գնալ էլ ավելի մեծ զիջումների, միայն թե պատերազմը բացառվի: Սակայն, ինչպես ասում են ռուսները, «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ», և այդ ասույթը իրական է նաև քաղաքականության մեջ:

Փաշինյանը միգուցե գիտի դրա մասին, բայց այլևս ոչինչ չի կարող անել, քանզի արդեն սպառվել է բոլոր իմաստներով:

Եվ եթե այս իրավիճակը արագ չփոխվի, ապա Փաշինյանի սպառվածությունը կտարածվի նաև երկրի վրա, դրանից բխող ամենավատ հետևանքներով, այդ թվում նաև հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, որը մինչև վերջերս դեռ հավատում էր լիովին սպառված գործչին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>