«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում

Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները

Ռուսաստանի և Արևմուտքի միջև եղած հակասությունները նոր չեն սկսվել: Հատկապես ԱՄՆ-ում դեմոկրատների իշխանության գալուց հետո Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հակասությունները էլ ավելի խորացան:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամպի շուրջ պատմությունները ԱՄՆ-ում միայն անձնական բնույթով չէր պայմանավորված: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագաց հակասությունները շատ ավելի խոր արմատներ ունեն:

Ջո Բայդենի նախագահ դառնալուց հետո Վաշինգտոնը անմիջապես սկսեց կոնկրետ գործողություններ Մոսկվայի դեմ: 2021-ի դեկտեմբերին, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով անցկացվեց, որին հրավիրել էին այն երկրների ղեկավարներին, ում Վաշինգտոնը համարում էր «իր ճամբարի կողմնակից»։ 

Մասնավորապես, այդ միջոցառմանը չէին մասնակցում ոչ միայն Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները, այլև չէին հրավիրվել Իրանի, Թուրքիայի և նույնիսկ Հունգարիայի ղեկավարները:

Մեր տարածաշրջանից այդ միջոցառմանը չէր հրավիրված միայն Ադրբեջանը:

Եվ, ահա, երկրորդ «Հանուն ժողովրդավարության» այդ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափով՝ Զամբիայի, Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների համանախագահությամբ 2023 թվականի մարտի 29-30-ը:

Այս երկրորդ միջոցառմանը հրավիրվածների ցանկը գրեթե չի փոխվել:

Ավելացել են ընդամենը 8 երկիր Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից, որպեսզի այս գագաթնաժողովի ֆորմատը ավելի ընդլայնված ձև ստանա:

Այս անգամ մեր տարածաշրջանից նույնպես չեն հրավիրվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Վրաստանից չի հրավիրվել այդ երկրի իրական ղեկավար՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, և նրա փոխարեն հրավիրել են այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, ինչպես հայտնի է, փաստացի ներկա իշխանությունների հանդեպ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս: Ավելին, այսօր Զուրաբիշվիլին, որ սիմվոլիկ պաշտոն է զբաղեցնում, չի շփվում այդ երկրի իրական ղեկավար Ղարիբաշվիլիի հետ:

Այսինքն, փաստացի Վրաստանը նույնպես չի հրավիրվել այդ միջոցառմանը: Եվ միայն Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրավիրվել այդ գագաթնաժողովին, ինչը ամեն ինչ ասում է իր և իր հրավիրողների հարաբերությունների մասին:

Փաստորեն, Հայաստանը տարածաշրջանում դարձել է «օտար մարմին» հարևան երկրների համար և այդպիսի կարգավիճակի մեջ Հայաստանը դրել է Նիկոլ Փաշինյանը:

Մի կողմ թողնենք, որ հրավիրվածների մեծ մասը ժողովրդավարության հետ քիչ առնչություն ունեն և, օրինակ, Մոզամբիկը, ով հրավիրվել է այդ միջոցառմանը, հաստատ Հունգարիայից ավելի դեմոկրատական երկրի չէ, ով չի հրավիրվել:

Խնդիրը կայանում է նրանում, որ Փաշինյանին են «իրենցը» համարում մեր տարածաշրջանի երկրների հակառակորդները:

Այս ամենից հետո ինչու՞ պիտի Հայաստանն ու Արցախը պաշտպանված լինեն:

Մի՞թե պարզ չէ, որ Փաշինյանի հենց այսպիսի քաղաքականության պատճառով է, որ մենք կորցրել ենք Արցախի տարածքների մեծ մասը, կասկածի տակ է դրված արցախցիների ապագան: Մենք կորցրեցինք մեր հաղթանակած բանակը, ավելի քան 4000 զոհ տվեցինք և այսօր կանգնած ենք նոր պատերազմի սպառնալիքի առաջ: Ինչու՞, որ բավարարվեն Փաշինյանի անձնական ամբիցիաները։ 

Մի՞թե 2500 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը կարող է այս չափ անպատասխանատու լինել իր ապագայի հանդեպ:

Մենք 1915-ին ցեղասպանություն ստացանք, բայց դրանից ոչ մի հետևություն չարեցինք:

Որոհետև այդպես էլ պատասխանատու քաղաքական և հանրային վերնախավ չձևավորեցինք:

Եվ այդ իսկ պատճառով այսօր կրկնվում են նույն գործընթացները, ինչ եղել են 100 տարի առաջ:

Պարզապես ամոթ է լինել այս չափ պարզունակ և անպատասխանատու, հանդուրժելով նման իշխանությանը, մենք փաստացի ինքներս մեր դատաստան ենք նշանակում, չգիդակցելով դա:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>