Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ)
19
Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին Փաշինյանի հետ վեճի բռնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է Փաշինյանը քաղաքական ճողվածք է ստացել (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն

Ինչու՞ է Փաշինյանը վիրավորվում Լուկաշենկոյի խոսքերց, իսկ Ալիևի ծաղրանքներից իր և Հայաստանի հասցեին՝ ոչ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արհամարհական արտահայտությունները Հայաստանի հասցեին մեծ ռեզոնանս առաջացրեց մեր երկրում: Տարբեր մակարդակներով նրան պատասխանեցին քաղաքական դաշտի տարբեր կենտրոններից: Բանը հասավ նույնիսկ նրան, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հեգնանքով նշեց, որ «...ինքը՝ Փաշինյանը  ավտոմատով երբեք սեփական ժողովրդի դեմ չի հանդես եկել... և Հայաստանին են հրավիրում տարբեր միջազգային դեմոկրատական ֆորումներին, այլ ոչ թե ոմանց, ովքեր նախանձում են Հայաստանին դրա համար...»: Բոլորն էլ հասկացան, որ այս հեգնական տոնով Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր Լուկաշենկոյին: Ավելին, իշխանությունը նույնիսկ իջեցրել էր շրջաբերական որոշ ուսապարկերի շրջանում, որ նրանք էլ պատասխանեն Լուկաշենկոյին: Եվ իզուր չէր, որ Հովիկ Աղազարյանը Մինսկի օդանավակայանը համեմատում էր խոզանոցի հետ:

Լուկաշենկոյի հասցեին նույնիսկ մի քանի թթու բան ասացին սորոսականները:

Վատ չէ, երբ իշխանությունները պատասխանում են Հայաստանը վիրավորող գործիչներին, սակայն մի տեսակ այս ամենը փոքր ինչ անկեղծ չի  թվում, քանզի, երբ Ադրբեջանի նախագահն է վիրավորում Փաշինյանին և հայ ժողովորդին, ապա իշխանության ներկայացուցիչներից նույնիսկ  ծպտուն անգամ չի հնչում:  Ընդվորում, Ալիևը ավելի կոպիտ է արտահայտվում թե Փաշինյանի, և թե Հայաստանի հասցեին, քան Լուկաշենկոն: Բայց այս դեպքում Փաշինյանը նշում է, որ «պետք է էմոցիաները կառավարել և չպատասխանել»: Իսկ Հովիկ Աղազարյանի համար էլ, բնականաբար, Բաքվի օդանավակայանը հեչ էլ խոզանոց չի հիշեցնում: Դեռ ավելին, ծագումով արցախցի Աղաջանյանը նշում է, որ  ըմբռնումով պետք է վերաբերվել, երբ նշվում է, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա վերջինների համար Ալիևը հեչ էլ ավտորիտար գործիչ չէ, քանի որ այդ դեպքում դժվար կլիներ բացատրել մարդկանց, թե ինչպես «ժողովրդավարական» Հայաստանը կարող է «խաղաղության դարաշրջան» բացել ավտորիտար Ադրբեջանի և էրդողանական Թուրքիայի հետ:

Սասնա Ծռերի նախկին կամ ներկա  անդամ Ստեփան Գրիգորյանն ավելի անկեղծ է արտահայտվում, նշելով, որ իր համար ոչ թե Արցախի հարցն է կարևոր, այլ ժողովրդավարությունը:

Ըստ էության, Ստեփան Գրիգորյանն ասում է այն, ինչ մտածում, բայց  հրապարակավ չեն արտահայտվում Հայաստանի բոլոր տեսակի սորոսականները, փաշինյանականները և այդ դաշտում գործող սուբյեկտները:

Ստացվում է, որ սրանց համար Հայաստանի պատիվը պահելը նույնպես դարձել է քաղաքական սպեկուլյացիայի առարկա: Եթե Հայաստանին վիրավորում է Լուկաշենկոն, ապա դա շատ վատ է, և նրան պետք է պատասխանել: իսկ եթե հայերին վիրավորում են թուրքերն ու ադրբեջանցիները, ապա այդ դեպքում պետք է լռել, քանի որ կարող է խոչընդոտվել «խաղաղության  դարաշրջանի» գործընթացի կյանքի կոչմանը: Չեն ուզում պատկերացնել ինչ կլիներ, եթե, ասենք, Հայաստանին վիրավորեին եվրոպայից: Հավանաբար, սորոսականներն ու սրանց տեսակները կարող էին և համաձայնվեին նման վիրավորանքների հետ: Չէ որ սրանց մտածողության հենքը ոչ թե հայաստանյան է, այլ արտերկրյա:

Ահա, թե ինչու, ըստ փաշինյանականների և սորոսականների, Լուկաշենկոյի վիրավորական մտքերը Հայաստանի հանդեպ հանդուրժելի չէ, իսկ Ալիևի ավելի նվաստացուցիչ խոսքերը մեր մասին հանդուրժելի է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>