Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
10
Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ

Նիկոլը այսօր ստեղծել է քաղաքական կեղծ օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից․ Մ. Հարությունյան. Տեսանյութ

Մեր երկրում հրաշալի իրավաբաններ ունենք, ովքեր ընտիր ձևով մեկնաբանում են, որ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հակաօրինական ու հակասահմանադրական է՝ առաջ բերելով հազար տեսակ խնդիրներ՝ սկսած ծախսերից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է գրող Ռազմիկ Դավոյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե հանրաքվեն հակաօրինական է, ապա ու՞մ է հետաքրքրում՝ «այո» կամ «ոչ»-ը։

Ռազմիկ Դավոյանը չի հասկանում՝ ում են ներկայիս իշխանականները կոչում նախկիններ. «Ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին կամ էլ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրել, բայց չեմ բացառում, որ նրանց շարքերում եղել են կոռուպցիոներներ»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը ցավով է նշում, որ իրենց աշխատանքը ինչ-որ չափով քաղաքականացվել է. «Շատ գործերի մեջ իրավաբանություն բացարձակ չենք տեսնում։ Մենք չունեցանք իրական հեղափոխություն, որը իշխանությունը փորձում է մեծ ճիգերով առաջ տանել»։

Փաստաբանի խոսքով՝ հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել իշխանափոխություն, որի ապացույցն են իրավական համակարգում նախկին դատավորների, դատախազների ու քննիչների առկայությունը․ «Նույն դատախազ, քննիչ, դատավորներն այսօր էլ կատարում են իշխանության պահանջները և դառնում ժողովրդի սրտի դատավորը, դատախազը»։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի դեպքում իշխանությունը նախընտրեց հանրաքվեի ճանապարհը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն ինչ փորձեցին ՍԴ-ի դեմ պայքարում, այլ ճանապարհ չունեին։ Սկզբում ՍԴ-ի անդամների հետ շամպայն էին խմում, բայց, երբ արդեն կոնկրետ որոշումներ պետք է կայացներ ՍԴ-ն, ակամայից ՍԴ այս կազմը դարձավ նախկին, թալանչի»։

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը նշում է․ «Իրական քաղաքական ճգնաժամը խորհրդարանում է։ Նիկոլին սատարած «Սասնա Ծռերն» են նույնիսկ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլը այսօր ստեղծել է կեղծ քաղաքական օրակարգ, որպեսզի ուշադրությունը շեղի ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունից»։

Մենուա Հարությունյանը համոզված է, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է ՀՀ քաղաքական օրակարգում, սակայն Նիկոլն այն պետական գործիչը չէ, ում հետաքրքրում է այդ հարցը․ «Մի՛ մտածեք, որ Նիկոլը մտածում է Արցախի մասին։ Նա շարքային ստախոս է, ում նպատակն է ամեն գնով պահպանել իշխանությունը»։

Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը թողնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով ենթարկվելու է դատապարտման։

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նշում է, որ այսօր նշաձողն իջեցվել է այն մակարդակի, որ մարդիկ հարցեր չբարձրացնեն, որ իշխանությունը ժողովրդի հետևում թաքնվելով՝ իր ցանկություններն իրականություն դարձնի։

Ռազմիկ Դավոյանն էլ նշում է, որ Սահմանադրության հետ խաղ անել չի կարելի. «Հրայրը մի մեսիջ ուղարկեց եկող իշխանությանը. «Եթե դուք ձեր տիրույթի ազնիվ պահապան եք, ապա մեր երկիրը կկայանա»»։

Գրողը քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>