«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով
28
ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Պատերազմ Արցախում
Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

«Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ

Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունները ռազմագերիների մասին ցնցել են ոչ միայն հայ հասարակությանը, այլեւ միջազգային դիտորդներին, եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի խոսքերին՝ ադրբեջանցիները նշում են, որ Հայաստանն ինքը անուղղակիորեն ընդունում է, որ հայ ռազմագերիներն իրականում ահաբեկիչներ են։ Եվ ամենակարեւորը, ադրբեջանցիները հղում անելով Ալեն Սիմոնյանի խոսքերին, մեսիջ են ուղարկում միջհարվածային կառույցներին, որ ռազմագերիների հարցը նույնիսկ չպետք է քննարկվի, քանի որ դա «փակված թեմա» է։

Ուշադրություն դարձնենք, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ էլ գերիների հարցը օրակարգային չէր, նաեւ Հաագայի միջազգային դատարանի որոշումներում այն չկար։

Այս փաստը շատ տարօրինակ է, նաև այն պատճառով, որ ռազմագերիների հարցը հումանիտար խնդիր է, իսկ միջազգային բոլոր հարթակներում, նման հարցը դառնում է առաջնային թեմա։ Հայաստանի պարագայում գործ ունենք եզակի դեպքի հետ, երբ հայ ռազմագերիների հարցը լուրջ քննարկման առիթ չդարձավ։ Ադրբեջանցիներն ուղղակի հիացած են այս փաստով և նշում, թե որքան ցինիկ է Հայաստանի ներկայիս իշխանությունը, որն իրեն անվանում է «ժողովրդավարական» բայց իր «ձեռքերը լվանում է» իր քաղաքացիների ճակատագրից։

Այս փաստը վկայում է, որ Հայաստանի իշխանություններն ոչ թե այսօր են «ձեռքերը լվացել» այս խնդրից, այլ վաղուց են արել դա, և երբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ առաջարկել է որդուն փոխանակել ռազմագերիների հետ, նա պարզապես զբաղվել է փարիսեցիությամբ, փորձելով գոհացնել իր տգետ ընտրազանգվածի իղձերը։

Նույն նախընտրական շրջափուլում, երբ Փաշինյանն ասում էր, որ գերիները կարող են մի քիչ էլ սպասել «հանուն Հայաստանի», թեև իրականում հանուն իր իշխանության վերարտադրման, նա կրկին փարիսեցիությամբ է զբաղվել, քանի որ դեռ այն ժամանակ գիտեր, որ նա «ձեռքերը լվացել» էր այս քաղաքացիների ճակատագրից, հակառակ դեպքում, ընտրություններից մի քանի ամիս անց Փաշինյանը չէր ասի, որ «դեռ պետք է պարզել, թե ինչ պատճառով է գերեվարվել այս կամ այն ​​զինծառայողը», ակնարկելով, որ գերությունից հետո ոմանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե չեն կարողանում համոզել, որ իրենք չեն խախտել պատերազմի օրենքները և գերի են ընկել առանց դիմադրության։

Փաստորեն, Ալեն Սիմոնյանը կրկնեց այն, ինչ մտածում է Փաշինյանի թիմի ողջ «վերնախավը» և ինքը՝ Փաշինյանը: Այն, որ Նիկոլի ու նրա շրջապատի համար «3 միլիոն վարչապետը» զրոյական արժեք ունի, վաղուց էր հայտնի։ Այդպես է լինում միշտ, երբ ժողովուրդն ինքնակամ իրեն դարձնում է մեկ մարդու ստրուկը։

Նման իրավիճակում են հայտնվում միայն հետամնաց ժողովուրդները, և ցավոք ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդն արձանագրում է, որ գտնվում է իր սոցիալական և ազգային գիտակցության ամենացածր մակարդակում։ Քանի որ նա «հերոս ու առաջնորդ» դարձրեց մեկ մարդու, ով զրկված է նույնիսկ պարզունակ սոցիալական ու բարոյական հասկացություններից, բայց նաև հսկայական աղետ է բերում ժողովրդին, ու դեռ պահպանում է իր իշխանությունը։

Այսքանից հետո անարդար կլինի մեղադրել միայն Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին, քանի որ հայ հասարակության մի շոշափելի հատված իր պատկերացումներով չի տարբերվում Փաշինյանից ու Սիմոնյանից։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>