Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը։ Տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը։
Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը Aysor.am-ի թղթակցին պատմեց, որ հայրը վերջին մի քանի օրը եղել է հիվանդանոցում։ «Քյարամի դիակը տեսնելուց հետո վախը մտել էր մեջը, իրան տիրություն չէր անում», - ասաց որդին։
Համիկ Սլոյանը տեղեկացրեց, որ Քյալաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի, մայիսի 2-ին։ Հորը կհուղարկավորեն որդու՝ Քյարամի մոտ։
Որդու սպանվելուց հետո Քյալաշ Սլոյանը գնացել էր Թալիշ, գտել որդու անձնական իրերը, բերել էր հետը։ Դրանք այժմ պահվում են Սլոյանների տանը։