Անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք. Մ. Զախարովա (լուսանկարներ)
Դիտել նաև
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա
Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ)
Ռուսական կողմը սպասում է Երևանից պաշտոնական հաղորդագրությունների
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է 1915 թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթը, ոմանք կասկածի տակ են առնում զոհերի քանակն ու վիճաբանում «եղել է, չի եղել» հարցի շուրջ: Ռուսական Պետդուման դեռևս 1995թ. որոշում է ընդունել «1915-1922թթ. հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, նրանց դեմ իրագործված ցեղասպանության դատապարտման մասին»: Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքից ոչ հեռու կա հայկական եկեղեցի: Գնացի այնտեղ: Անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք», - գրել է նա:
Zham.am