1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին
ԼՐԱՀՈՍ
11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան Հ1-ի լրատվական ծրագրերի տնօրեն Վահագն Թեւոսյանն ազատման դիմում է գրել Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով «Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են». Թրամփ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Խոշոր հրդեհ Բագրատաշենում. երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ոստիկանությունը հերքում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ քրեական հեղինակության կողմից մատնության մասին հրապարակումը Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը եւ նույն սխալները թույլ չի տա» ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) 6-րդ գումարման ԱԺ-ի առանձնահատկությունները. միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ Աննա Հակոբյանը գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում Ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գոնսալեսին` նույն ինքը` Նարեկ Սարգսյանին, իրավապահներին է մատնել Զապը Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են Աղետի ենթարկված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ Ծառուկյանը իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու Այսինքն՝ ժողովուրդը վատ է որոշել «Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները» Կադրային փոփոխություններ Արցախում. ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվե՞լ է պաշտոնից Հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին. «Ժառանգության» ուղերձը Հերթական պատահարը կենդանաբանական այգում «Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված է Արայիկ Հարությունյանը՝ Չարենցավանի 3-րդ դպրոց այցի մասին «Խնդրում եմ Հովհաննեսին դադարեցնել հացադուլը». Նաիրա Զոհրաբյան 27-ով ավելացան պատգամավորները մի երկրի խորհրդարանում, որտեղ բնակչությունը 27 հոգով չի ավելացել Եթե բոլոր դափնիները քեզ ես վերցնում, ասեղները եւ մախաթները նույնպես քոնն են «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Իմ քայլը ոչ միայն կառավարություն, այլև ընդդիմություն է լինելու Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա ծռերի» կանայք պետք է ճաղերի հետևից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք». ՊՊԾ գնդում զոհվածների այրիները դեմ են համաներմանը. Տեսանյութ Արմեն Գևորգյանը իրեն ներկայացված երեք մեղադրանքը չի ընդունում. պաշտպան (տեսանյութ) Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը. ուղիղ ՀՀԿ-ում նույնպես «մերժում են Սերժին», իսկ Կրակեմ Հրաչի տղան կդատի Ֆլեշի Բարսեղին. մամուլն այսօր (Տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը 6 մլն դոլար նվիրաբերել Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում (ֆոտոշարք) Միանգամից սարքեք 260 պատգամավոր, պրծեք. Արմեն Դուլյան Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբան (տեսանյութ) Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի Վարդենիսի սոցապի աշխատակիցները նպաստներ նշանակելու դիմաց գումար են պահանջել. նրանք ձերբակալված են Կալանավորելով Քոչարյանին՝ Փաշինյանը փաստացի որոշում կայացրեց քողարկված ձևով «կալանավորել» նաև Պուտինին, Լուկաշենկոյին և Նազարբաևին ՌԴ և ՆԱՏՕ ԶՈՒ գլխավոր հրամանատարությունն անսպասելի ժամանել է Բաքու Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվել է Մայրը շփոթմունքով 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, ով հիվանդանոցում մահացել է Զինվորները Փաշինյանին խնդրում են ներում շնորհել գողության համար դատապարտված կնոջը Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. թիվ 3 դպրոցում 10 օր է դասադուլ է (Տեսանյութ) Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը Մենք արդար ենք. զոհերի հարազատների մոտ չենք գնա.Պավել Մանուկյան` ուղիղ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում Նիկոլ Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան Վաչագան Ղազարյանին գրավով ազատ չի արձակվի Ինչ պաշտոն կստանան Անդրանիկ Քոչարյանը և Հովհաննես Իգիթյանը Մանվել Գրիգորյանի կալանքի վճիռը կհրապարակվի այսօր Զոհրաբ Մնացականյանի տապալված հանդիպումները, որոնց մասին ԱԳՆ-ն լռում է Հայտնի ռուսաստանցի գործարարներ Սարկիսով եղբայրները հետախուզվում են ՈՒկրաինայի իրավապահների կողմից «Աննա ջան, սիրելիս, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ». Նարինե Մկրտչյան Զոհրաբ Մնացակյանը կամ էլ իր շեֆը չեն հասկանում, որ Արցախի հարցը Արցախի ժողովրդի անվտանգության հարց չի
Հարցում

«Մաքուր Հայաստան» ծրագիրը կմեկնարկի հենց այսօրվանից. Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի փետրվարի 16-ի «Մաքուր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ հանձնարարականի կատարման շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Վիճակն ուղղակի ողբերգական է և կարծում եմ, որ բոլորդ էլ դա նկատել եք: Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»։ Հաշվի առնելով Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու որդեգրած քաղաքականությունը և ստեղծված վիճակի անթույլատրելիությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մեկնարկել «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց այսօրվանից։ Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին նա հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ, միաժամանակ մշակելով այդ աշխատանքները հսկելու հստակ գործիքակազմ: Կառավարության ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ և համապարփակ պատասխանատվության նորմեր նախատեսելու հնարավորության վերաբերյալ, նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։
Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:
Հանձնարարվել է նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ապահովել հնարավորինս լայն իրազեկում, համագործակցելով միջազգային ու տեղական ոլորտային կազմակերպությունների հետ՝ իրականացնել ծրագրի ընդհանուր համակարգման աշխատանքները:
«Այս ծրագրի հետ կապված բազմաթիվ հանձնարարականներ ունենք, սակայն մենք ավելի հստակ, առարկայական ծրագիր կներկայացնենք: Պարզապես անթույլատրելի է. հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ որ խոսում ես՝ ամեն ինչ լավ է, բացի աղբահանությունից»,-նշել է վարչապետը և, դիմելով համապատասխան գերատեսչությունների ղեկավարիներին, հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության վայրերին:
«Մաքուր Հայասատան» ծրագրի հետ կապված վարչապետը կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ սահմանել հստակ խաղի կանոններ, խախտումների տուգանքների, կանխարգելման միջոցառումների իրականացման համար: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Վարչական իրավախախատումների մասին օրենսգրքում կա որոշակի պատասխանատվություն նախատեսված աղբահանության կանոնների խախտման համար. «Սակայն դա հստակ չէ և սանկցիաների տեսանկյունից, կարծում եմ, վերանայման կարիք կա: Մենք Ձեր հանձնարարականի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում կնախատեսենք նոր հոդվածներ դրա համար»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan