Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Շիրխանյանի ձերբակալության երկու վարկած

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոչընդոտեցին Հայ սպաների միության ստեղծմա՞նը, թե կտրեցին Վատիկան–Մոսկվա «խողովակը» Գրեթե երկու տարի է անցել Նորքի «զինված հանցախմբին» վնասազերծելուց:

Հիշեցնենք` 2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ն վնասազերծվել էր հանցախումբ, որը, ըստ ԱԱԾ–ի հաղորդագրության, պլանավորել էր Հայաստանի տարածքում իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` մահափորձ նախագահի դեմ: Մեկ ամիս անց նույն գործով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Երկու տարի հետո էլ այդ գործի մասին գիտենք այնքան, որքան խմբի ձերբակալության օրը: Դրա հետևանքով շատերը, մեղմ ասած, այնքան էլ չեն հավատում պաշտոնական վարկածին: Ինչևէ, այսօր փորձելու ենք երկու նոր վարկած առաջադրել կոնկրետ Շիրխանյանի ձերբակալության մասով:

Ստորև ներկայացնում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի տեսակետը:

Մինչև ձերբակալությունը Վահան Շիրխանյանն զբաղված է եղել մի շատ կարևոր գործով, որի մասին տեղյակ է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Շիրխանյանը պատրաստվում էր ստեղծել Հայ սպաների միություն: Ամբողջ աշխարհի հայ սպաները պետք է միանային և ստեղծեին ամբողջական ռազմական հայկական համակարգ: Աշխարհում ընդունված հասկացություն կա` ռազմական մասնավոր կոմպանիա: Օրինակ, ամերիկացիները Իրաքում իրենց ռազմական գործողությունների 50–60%–ն իրականացրել են նման կոմպանիաների միջոցով: Նույնը` Աֆղանստանում: Ու Շիրխանյանի կազմակերպած միությունը պետք է լիներ նման մի կոմպանիա, բայց որը պետք է ունենար իր առանձնահատկությունները` ելնելով մեր, զուտ հայկական սպեցիֆիկայից:

Ըստ Ա. Մանուչարյանի, այդ կառույցի նպատակն ու գործառույթը լինելու էր հայության ռազմական հնարավորությունը մեկտեղելը, ինչի արդյունքում մեր ռազմական ամբողջ համակարգի արդյունավետությունը կտրուկ բարձրանալու էր: Ընդ որում, այդ միությունը գործելու էր պետության հետ համաձայնեցված: Շիրխանյանին «կցված» է եղել նախագահ Ս. Սարգսյանի ազգականը, ով ՊՆ–ի բարձրաստիճան պաշտոնյա է: Դա արվել էր նպատակով, որպեսզի նախագահը լիարժեք տիրապետի կառույցի գործողությունների նպատակներին ու ծրագրերին և չունենա կասկածներ կամ մտավախություն առ այն, թե այդ կառույցը մի օր կարող է շուռ գալ իր դեմ: Նախնական համաձայնությամբ, սակայն, հարկ եղած դեպքում կառույցը գործելու էր նաև որպես առանձին, անկախ միավոր` իր քայլերի պատասխանատվությունը պետության վրա չդնելու նպատակով (դա ևս համաձայնեցվելու էր պետության հետ): Ծրագիրը պատրաստ էր` Շիրխանյանի ձերբակալությունից 3 օր հետո տեղի էր ունենալու դրա շնորհանդեսը: Իսկ երկու ամիս հետո Հայ սպաների միությունն սկսելու էր գործել: Աշոտ Մանուչարյանը կապ է տեսնում Հայ սպաների միության ստեղծման և Շիրխանյանի ձերբակալության միջև: «Ես կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանին ստիպել են «հեռացնել» Շիրխանյանին, որպեսզի այդ կառույցի ստեղծումը տապալվի»,– կարծում է Ա. Մանուչարյանը:

Իսկ «ստիպելը» եղել է նաև սխալ տեղեկատվություն տրամադրելով: «Մեր հատուկ ստորաբաժանումներում, ծառայություններում ներմուծված են հատուկ մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ստոր բանը: Եվ իմ զարմանքն է, որ այսքան տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրած լինելով` Ս. Սարգսյանը չի հասկանում մի տարրական բան` իրավապահ մարմիններում անվտանգության խնդիրների լուծում չկա: Առկա ձայնագրություններով առաջնորդվելն անհեթեթ է: Այսօր մոտեցիր ցանկացածի ու ասա, որ ուզում ես նախագահի նկատմամբ նման բան անել: Կասի` ապրես, կարգին տղա ես: Ուրեմն պետք է վիճակը փոխել, ոչ թե ոստիկաններին ուղարկել, որ բոլորին ձերբակալի: 4–ին բռնել ես, 44–ն էլ դրսում է: Հետո՞: Ո՞րին ես բռնելու»: Բացի այս վարկածը, Աշոտ Մանուչարյանն առաջ է քաշում Շիրխանյանի ձերբակալության մեկ այլ տարբերակ ևս, որը, նրա խոսքով, այնքան էլ հավանական չէ, բայց և բացառել չի կարելի: Շիրխանյանը վիթխարի ծառայություն է մատուցել Վատիկանին և Ռուսաստանին: Կատարել ոչ պաշտոնական «խողովակի» դեր:

Վատիկանը վստահելի, բայց ոչ պաշտոնական խողովակներ է փնտրել Մոսկվայի հետ ինչ–ինչ հարցերում համաձայնության հասնելու նպատակով: «Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են եղել: Բայց կարծում եմ` կապված են եղել աշխարհի ներկա վիճակի, գուցե նաև Սիրիայում քրիստոնյաների ոչնչացման հետ: Այդ հարցերը լիազորված է եղել շոշափել Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ–ն: Շիրխանյանը Ջավախքից է, ֆրանկների` հայ կաթոլիկների գյուղից: Իսկ Շիրխանյանի ազգականը Հայ կաթոլիկ պատրիարքի մտերիմն է: Եվ լինում է զանգ, թե` կարո՞ղ ես գալ Մոսկվա. Ցեղասպանության 100–ամյակի հետ կապված Մոսկվայի կաթոլիկ տաճարում պետք է մատուցվի պատարագ: Ներկա լինելու է ամբողջ բոմոնդը, մարդկանց հետ էլ կհանդիպես: Շիրխանյանը գնում է:

Եվ խնդիր է ներկայացվում` կա նման անհրաժեշտություն, մեզ պետք է այսպիսի–այսպիսի որակներով մարդ, բայց կոնտակտը պետք է լինի ոչ ֆորմալ: Եվ Շիրխանյանը օգնում է այդ հարցի կարգավորմանը: Գուցե փորձեցին «խողովակը» կոտրել, թեև Շիրխանյանն իր դերն արդեն կատարել էր: Բայց սա նրա ձերբակալության քիչ հավանական տարբերակն է»,– տեսակետ է հայտնում Աշոտ Մանուչարյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan