Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հակառուսները Հայաստանում և, իհարկե, գրանտներ՝ Թուրքիային աջակցողից

Արդեն անդրադարձել ենք, թե այս օրերին հիմնականում ինչ շրջանակներ են ակտիվորեն լծված հակառուսական տրամադրություններ տարածելուն և քարոզելուն, ներկայացրել ենք նաև հիմնավորումներ, թե որքանով է դա վտանգավոր այս օրերին հատկապես: Այս անգամ կներկայացնենք որոշ մանրամասներ Արսեն Խառատյանի մասին, որն ակտիվ հակառուսական գործունեությամբ է զբաղված, պարզվում է՝ ԱՄՆ-ից։ Վարչապետի նախկին խորհրդականը պատերազմական այս ծանր օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում և ակտիվորեն զբաղված է հակառուսական քարոզով, գրառումներ է անում, ապա ջնջում։

Արսեն Խառատյանը սովորել է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի կոնֆլիկտաբանության մագիստարտուրայում: Բանակում չի ծառայել, ծառայության մեկնելուն նախօրոք մեկնել է արտերկիր, երբ Հայաստանում օրենք է ընդունվել որը հնարավորություն է տվել վճարել և ազատվել քրեական հետապնդումից դասալքության համա, նաև հետագա զինվորական ծառայությունից, վերադարձել՝ վաճարել է և այդպիսով խուսափել է պարտադիր զինծառայությունից:

2014 թվականից հանդիսանում է «Ալիք մեդիա»-ի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Նշենք, որ այդ լրատվամիջոցը ֆինանսավորում են Ժողովրդավարության աջակցության հիմնադրամը (ԺԱՀ) (ամերիկյան կազմակերպություն է) և «Բաց հասարակություն հիմնադրամներ-Վրաստան»-ը (Սորոսի Վրաստանի գրասենյակ):

2012 թվականից անդամակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին (ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամից), իսկ Խորհրդի անդամ է եղել 2014 և 2020 թվականներին:

Հիշեցնենք, որ ՌԴ թշնամի Ջորջ Սորոսը, որի հիմնադրամը Հայաստանում բազմաթիվ նախագծեր է ֆինանսավորում, այս տարվա գարնանը հոդված էր հրապարակել որով կոչ էր անում եվրոպական պետություններին աջակցել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում։

2007 թվականին ընկերների հետ հիմնել է «Սկսել ա», իսկ 2008-ին՝ «Հիմա» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունները, եղել է նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, որի անդամներից էին նաև Արթուր Սաքունցը, Մարո Մաթոսյանը և ակնառու այլ սորոսական ներկայացուցիչներ: Այդ նախաձեռնությունը գործունեության ընթացքում Հայկական Զինված Ուժերը թիրախավորել է, վարկաբեկել, ոչ դրական լույսի ներքո ներկայացրել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

Նշենք, որ բանակում չծառայած Խառատյանը, բարձրաձայնում էր բանակի խնդիրները և լուծումներ էր առաջարկում:

Մեջբերենք մի հատված նրա մտքից (2011թ․ հոկտեմբերի 17) - «Մենք երիտասարդ, 18,19 մինչև 27 տարեկան երիտասարդներին փակում ենք մի տարածքում, որտեղ իրենք երկու տարի, ըստ էության, հասարակական այլ հարաբերություններից ամբողջությամբ կտրված են և իրենք այդ թվում գողական արժեքներից ելնելով իրար հետ հարցեր են լուծում»:

Իսկ, ահա 2017 թվականին, այս կարծիքն էր արտահայտում (նոյեմբեր 15, 2017թ․) - «Վազգեն Սարգսյանի` «սաղիդ բռնեմ տանեմ բանակ»-ի ժամանակներն անցել են, պարոն Վիգեն Սարգսյան: Մեր ունեցած խնդիրների առանցքում հենց Ձեր ու ձեր վարչակարգի կառավարման ոչ արդյունավետ, անարդար ու երկերեսանի համակարգն է, ուստի առնվազն ազնիվ չէ հետեւանքների վերացման փորձերը ներկայացնել որպես բարեփոխում կամ արդարության հաստատում: «Պատիվ ունեմ»-ի մակարդակի աղքատիկ սովետական երեւակայությունը համահունչ չէ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին, քանի որ նախեւառաջ քաղաքացուն դիտարկում է որպես ռեսուրս և ոչ որպես արժեք»:

Արսեն Խառատյանը մշտապես աչքի է ընկել հակառուսական քարոզչությամբ: Նա, որպես ՔՊ կուսակցության առաջամարտիկ, պնդում էր, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, որովհետև այն անորոշ ճակատագիր է խոստանում Հայաստանին: «Ես կարծում եմ, որ նույնիսկ ՀՀ իշխանություն ներկայացող մարդիկ են դեմ մաքսային միությանը, պարզ չի, թե սա ինչ գործընթաց է լինելու: Այնտեղ, որտեղ այսօր Հայաստանը հայտնվել է, մենք որևէ ինտեգրացիոն գործընթացի չհասկացված էն կերպով, որ կերպով որ գնում ենք, դեմ ենք» (մայիսի 15, 2014թ․)։

Արսեն Խառատյանը համացանցում ստացել է «թուրք ներող» մականունը։ Պատճառը նրա՝ Հայոց ցեղասպանության համար թուրքերին ներելու հայտարարությունն էր․ «Ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրվան նախորդող օրը, ես ասել եմ հետևյալը. «Հիշում ենք, պատրաստ ենք ներել, բայց երբեք չենք մոռանա»: Նաև նշում է, որ ներողամտությունը ազնվական առաքինություն է:

2018 թվականին իշխանափոխությունից հետո Արսեն Խառատյանը 100 օրով ստանձնեց ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, հետո շատ անհասկանալի պատճառաբանությամբ հրաժարական տվեց:

Ներկայացնենք մի քանի ուշագրառ գրառումներ արդեն պաշտոնաթողությունից հետո:

Ապրիլ 25, 2020թ․ - «Այն, որ ներկայիս քաղաքական իշխանությունը, կամ` չի ցանկանում, կամ` անկարող է մաքրել համակարգը արտաքին ուժերի, իսկ մասնավորապես Ռուսաստանին ծառայողներից, չափազանց վտանգավոր է դառնում, սա չգիտակցելը դարձել կամ դառնում է պատուհաս: Պետական պաշտոններ զբաղեցնող տիկնայք եւ պարոնայք, եթե չեք վերցրնելու Ձեր վրա այս խոսակցությունը ծավալելու պատասխանատվությունը, ապա մենք` հասարակ քաղաքացիներս ենք ստիպված լինելու դա անել»:

30.07.2020թ․ - «Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ռուս-թուրքական դուոյի միջոցով խնդիրները լուծելը, թե` որպես հակակշիռ պետք է ջանքեր ներդնել Արևմուտքի ներգրավման ուղղությամբ»:

10.08.2020թ․ - «Ո՞ւր ենք շտապում

Մինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, մարդիկ գործադուլների են պատրաստվում, Երեւանը շտապում է շնորհավորել Լուկաշենկոյին հաղթանակի առիթով:

Այսպիսով արձանագրում ենք, որ Հայաստանը Լուկաշենկոյին շնորհավորողների հետեւյալ երկրներին է միանում. Ռուսաստան, Չինաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան ու Տաջիկստան»:

Հակառուս քարոզչության մեկնարկը պատերազմի օրերին տվեց հենց Արսեն Խառատյանը, ով իր ՖԲ էջում գրեց. «Путин капут в Карабахе»: Այնուհետև ջնջեց իր գրառումը, բայց այն արդեն լայնորեն տարածվել էր։

29 սեպտեմբերի 2020թ․ - «ՀԱՊԿ-ն եղել ու շարունակում է լինել Ռուսաստանի Դաշնության դոմինանտությամբ ու բացարձակ ղեկավարմամբ մեծ հաշվով ֆիկտիվ կառույց: Այո, այն ունեցել է տարածաշրջանային եւ գլոբալ ռազմահոգեբանական քաղաքականություն իրականացնելու որոշակի ազդեցություն:

Հատկապես, երբ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն եթե խոսում ենք դրա իրական ֆունկցիոնալության մասին, ապա այն առավելապես ֆորմալություն է»:

Եվ հիմա ռուսական քաղաքական-քաղաքագիտական շրջանակները Հայաստանին օգնել-չօգնելու հարցում միշտ նշում են, որ Հայաստանի ղեկավարությունն իրեն շրջապատել է հակառուս, սորոսական գործիչներով, և նրանց շարքում առաջին հերթին տալիս են Արսեն Խառատյանի անունը, չնայած որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն որոշ շրջանակներում ներկայանում է որպես ՀՀ կառավարության արտաքին հարցերով խորհրդատու։

Դժվար է ասել, թե հատկապես այս պատերազմական ծանր օրերին նման գործիչների ելույթները որքանով են խաթարում հայ-ռուսական հարաբերությունները, մանավանդ այն գործիչների, որոնք համարվում են իշխանության ներքո գործող։

Աղբյուր՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan