Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները

«Իմ ձայնը». Կասկածները պետք է փարատվեն

«Իմ Ձայնը» նախագծի անդամ Արման Պետրոսյանն իր հոդվածում անդրադարձել է դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ հրապարակումներին։

Նա գրում է.

«Ուղիղ 2 տարի առաջ ՀՀ դիվանագիտական անձնագրերի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Հետաքրքիր կերպով այսօր նույն թեմայի շուրջ հասունանում է նոր սկանդալ։

Երկու տարի առաջ մամուլը հեղեղված էր «կոռուպցիայի» հերթական դրսևորման մասին լուրերով։ Պարզվել էր, որ դիվանագիտական անձնագրեր են տրամադրվել պետական ծառայության հետ կապ չունեցող անձանց։ Թոփ լուրը շրջանառվեց տարբեր լրատվամիջոցներով, իշխանության ներկայացուցիչները, հանրային գործիչներ միմյանց հերթ չտալով խոսում էին անթույլատրելի կոռուպցիայի, արժեքային մոտեցման և սկզբունքների մասին։ Մեծ աղմուկով հրապարակվեց չեղարկված և վերադարձված դիվանագիտական անձնագրերի ընդհանուր թիվը՝ 395։ Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաև Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը:

Ստացվեց, որ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր տրամադրելն ամենալուրջ կոռուպցիոն դրևորումն էր:

Հիմա պարզվում է, կոռուպցիան գրեթե «հաղթահարած» երկրում, որտեղ 2018թ. հետո չեղարկվեց 395 անձնագիր, 2018թ.-ից հետո չկոռումպացված իշխանության կողմից տրամադրվել է 783 նորը։ Ընդ որում, ըստ հաշվարկների այդ 783 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն: Ակնհայտ է, որ մեր երկրում 369-ով չի ավելացել քաղաքական և դիվանագիտական պաշտոն զբաղեցնողների թիվը։ Այս պարագայում առաջանում է առանցքային հարցը. Ովքե՞ր են այն 369-ից ավելի անձինք, որոնք ստացել են դիվանագիտական անձնագրեր։

Իշխանությունները, սակայն խուսափում են ներկայացնել տեղեկատվություն, թե ովքեր են ստացել դիվանագիտական անձնագրեր, հիմնավորելով, որ այդ անձանց տվյալները գաղտնի են և չեն կարող տրամադրվել։

ԱԳՆ մամուլի խոսնակը ներկայացրեց վերացական տվյալներ, համաձայն որի 764 դիվանագիտական անձնագիր տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք), իսկ 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր։ Իսկ թե ում է տրամադրվել, չի հրապարակվում։

Շատ կարևոր է պարզել, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը, ինչ ծառայությունների համար են տրամադրվել դիվանագիտական անձնագրերը։ Իրեն թափանցիկ և հաշվետու ներկայացնող իշխանությունները պարզապես իրավունք չունեն մինչև վերջ չփարատել կասկածները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հրապարակել դիվանագիտական անձնագիր ստացածների ցանկը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan