Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Պատերազմ Արցախում
Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Գիտակցում են, որ մարդկանց պոռթկումն անհնար է ճնշելը»․ Արթուր Խաչատրյան Մայր Հայաստան շարժումը դիմավորում է Տավուշը հանուն Հայրենիքի շարժմանը. Տեսանյութ Խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում սպառնում են հեռացնել աշխատանքից․ փաստաբանն ահազանգում է Կառավարության շենքի մոտ՝ այս պահին Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան

Թաքուն բյուջեով մինի հեղափոխություն

Կառավարության PR միջոցառումների ծախսերը հաճախ հանրության տեսադաշտից դուրս են գտնվում, արդյունքներն էլ ներկայացվում են որպես լուրջ ձեռբերում, անկախ ծախս-արդյունք հարաբերակցության գործոնից։

2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգը, որտեղ հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, վարչապետի կողմից ներկայացվեց ոչ ավել, ոչ պակաս, քան մինի հեղափոխություն։

Իրականում մի քանի հանգամանք խորը կասկածների և մտահոգության տեղիք են տալիս։

1. Առանց մրցույթի կազմակերպված միջոցառում։ Դարձյալ արտոնյալ պայմաններում գտնվող անձիք՝ տվյալ դեպքում Սերգեյ Սմբատյան։ Դարձյալ լոբիստական կապեր, ստվերային պայմանավորվածություններ։

2. Պետական համակարգով, ծանոթ-բարեկամով լցված դահլիճ։ Հրավիրատոմսեր, պաշտոնական-արհեստական լսարան։ Կասե՞ք ինչն է փոխվել։ Շատ ծանոթ պատկեր։

3. Բյուջե։ Հնարավոր չէ գտնել որքան գումար է հատկացվել այդ մեկ համերգի համար։ Ո՞ւր մնաց թափանցիկությունը։ Ո՞վ է որոշել, ո՞րտեղ է որոշել՝ ում և ինչքան։

Նոր մշակույթի կերտման, նոր մշակութային քաղաքկանության մասին հնարավոր կլիներ խոսել, եթե լիներ բաց մրցույթ, բեմում լինեին նորարար երաժշտական մտածողության երիտասարդ կրողները, լիներ մրցակցություն, բայց ինչպես միշտ մշակույթը պտտվում է Սմբատյանների շուրջը, կամ իրենք են բոլոր իշխանությունների օրոք գտնվում մշակույթի առանցքում։

Երևի չափազանց դժվար է եղել միլիոնանոց մայրաքաղաքում, Ամանորից մի քանի ժամ առաջ պետական ծառայողներին կտրել տնից-տեղից ու 1300 հոգանոց համերգասրահ լցնել։ Հավանաբար դրա համար էր համերգը մինի հեղափոխություն և ձեռք բերում հայտարարվում։

Միջոցառումը «մինի հեղափոխական է» թե ոչ, նախևառաջ որոշվում է իր արդյունքով։ Բայց այս դեպքում ստացվում է՝ ոչ թե «մինի հեղափոխական» կամ «կառավարական» միջոցառում, այլ հերթական անիմաստ ծախսը պետբյուջեից՝ այսինքն հարկատուներիս գրպանից։

Թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից այդ «կառավարական» համերգը կազմակերպելու համար, ինչ սկզբունքով և ինչ ընթացակարգով են ընտրվել համերգի կազմակերպիչները, որևէ ինֆորմացիա չկարողացանք գտնել։ «Իմ Ձայնը» նախագիծը պաշտոնական գրություն է ուղարկել Կառավարություն՝ վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու համար։ Հուսով ենք՝ պատասխանը շատ չի ուշանա։ Սա դառնալու է մեր համառ հետաքննության թեման։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2019 թվականին բյուջեից ստացել է զգալի գումար՝ 197 մլն դրամ, անկախ այս մեկ համերգի կասկածելի սխեմայով ֆինանսավորման փաստից։ Սա նույնպես հարց է։ Անհամբեր սպասում ենք կառավարության պաշտոնական պատասխանին՝ ինչ մրցույթով, որքան գումար, և ինչի վրա է ծախսվել գումարը / ծախսային հոդվածները/։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan