Գործընկերներս պատրաստ են 15 միլիարդ դոլար ներդնել. Ծառուկյան (տեսանյութ)
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտարարեց, որ իր գործընկերները տեսնելով, որ դաշինքը հնարավոր է հաղթանակ տոնի առաջիկա ընտրություններում, ցանկություն են հայտնել ներդրում կատարել: «Իմ գործընկերներն այս 5 օրվա մեջ զանգահարելով… դե պարզ է, ես միշտ ասել եմ՝ առաջին հերթին այդ 15 կետերը պետք է կատարենք, 15 կետերից հետո պետք է ներդրումներ անենք ըստ ոլորտի, ըստ մարզերի…: Իմ գործընկերները ձեզ ասեմ, ես դեռ չեմ դիմել իրենց, անհրաժեշտության դեպքում, իրենք ասել են, որ պատրաստ ենք պարոն Ծառուկյան 15 միլիարդ դոլար ներդրում կատարել մեր երկրում: Ես իրոք փշաքաղվել եմ, դա գալիս է մարդու պահվածքից, վստահությունից, հավատքից»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ «ArmTimes»-ի տեսանյութում: