ՕՐՕ դաշինքն ընդդիմությանն առաջարկում է ազգային համաձայնության իշխանություն ձեւավորել (Տեսանյութ)
Դիտել նաև
Հայաստանը մեկ հոգու թատրոն է, և այդ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի. Օսկանյան
Հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում, բայց հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ․ Օհանյան
«Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Այսօրվա Հայաստանի վարած քաղաքականությունը պատերազմի է տանում. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Այն կուռ, անվտանգային ամուր գոտին, որ օղակում էր Արցախն ու Հայաստանը, այսօր գոյություն չունի. Սեյրան Օհանյան
Ընդդիմադիր ուժերի հետ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու պատրաստականության մասին
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը.
- Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,
- Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական եւ համակարգային բարեփոխումներ,
- Վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսական ազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
- Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը եւ համատարած ապօրինություններին,
- Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները եւ բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետեւանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը եւ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝
Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ–ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք
17 մարտի 2017թ. Երեւան