Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր»
27
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել Պատերազմ Արցախում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

«Նման խայտառակություն չպետք է հանդուրժել». Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է սոպրանո Ռուզան Մանթաշյանի հարցը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների բողոքարկմանը նվիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես նշել է, որ հարկավոր է ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ բոլոր պատվիրակությունների համար, հարկավոր է մեկ անգամ քննարկել հարցը, ավարտել եւ անցնել կառուցողական գործունեության, այլապես նա, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ, կարող է այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը վիճարկել։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Հարգելի գործընկեր,

Նախ ուզում եմ ասել, որ պարոն Թինի Քոքսը շատ դրական զեկույց ներկայացրեց։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն եւս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում։

Ես դեմ չեմ, որ այտեղ քննարկվեն ամենատարբեր հարցեր, սակայն կարծում եմ, որ մեր վեհաժողովում ձեւավորվող օրակարգերը չպետք է անընդհատ կրկնվող լինեն եւ ունենան արհեստական բովանդակություն։

Տվյալ դեպքում Ռուսաստանի պատվիրակության հետ կապված  քննարկման հարցը պետք է շատ հստակ  եւ կոնկրետ ձեւակերպվի, չստացվի այնպես, որ մենք ամեն օր քննարկում ենք այն։

Գիտեք, որ շուրջ 5 տարի ռուսական պատվիրակությունը բացակայում էր, եւ այո, ջանքեր գործադրվեցին, որպեսզի նա վերադառնա, եւ ի թիվս այլ խնդիրների՝ շատ կարեւորագույն հարց էր նաեւ այն, որ Ռուսաստանի ժողովուրդը կարողանար օգտվել Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտներից։

Ես չեմ թաքցնում, որ տարբեր պատվիրակությունների անդամների մեջ ունեմ քաղաքական գործընկերներ, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի պատվիրակության մեջ, ովքեր պարկեշտ, սկզբունքային մարդիկ են։ Բայց ես հարցի քննարկումը դիտում եմ այնպես, որ ցանկացած երկիր իր ազգային, պետական շահերը պաշտպանելու ժամանակ չպետք է դրանք կտրուկ հակադրության մեջ դնի նաեւ այլ ժողովրդավարական արժեքների, ինստիտուտներ հետ։ Այսինքն՝ ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը։

Մենք բոլոր պատվիրակությունների համար պետք է ապահովենք նորմալ աշխատանքային պայմաններ եւ չընկնենք ծայրահեղութունների մեջ։ Այո, մենք պետք է մեկ անգամ քննարկենք հարցը, ավարտենք եւ անցնենք մեր կառուցողական գործունեությանը, այլապես ես, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ կարող եմ այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը նաեւ վիճարկել։ Չէ՞ որ մենք այստեղ տարբեր հարցեր ենք քննարկում, բայց շատ հարցեր արդյունավետ լուծում չեն ստանում։

Նորից եմ կրկնում՝ չպետք է հակադրել տվյալ երկրի ազգային, պետական շահերը ժողովրդավարական արժեքներին։ Եվ իհարկե, սա չպետք է հասցնել երկու երկրների, երկու ժողովուրդների միջեւ քսենոֆոբիայի մակարդակին։ Սա այն է, ինչ մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ կապված. բանը հասել է նույնիսկ նրան, որ ավելի չեզոք համարվող մշակութային ոլորտում ունենք խնդիրներ։

Խոսքը հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի եւ Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջեւ միջադեպի մասին է։ Վերջինս հրաժարվել էր Դրեզդենի օպերային բալի բացման ամենամյա արարողության ժամանակ երգել Ռուզան Մանթաշյանի  հետ, որի պատճառով հայ երգչուհու հրավերը չեղարկվել էր։ Ասում են, որ այս խնդիրը հավանաբար լուծվել է. Այդուհանդերձ նման խայտառակություն չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է մեր բողոքի ձայնը բարձրացնել, հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

Հայտնի խոսք կա. ասում են՝ որոշ դեպքերում ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ժողովրդից: Մենք այսօր պետք է շատ արդյունավետ քննարկումներ կատարենք, դրանք պետք է բխեն բոլոր ժողովուրդների, պետությունների շահերից, եւ կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը, պետք է շատ հանդարտ առաջ անցնենք, եւ, իհարկե, տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ։

Կարծում եմ՝ մենք պետք է գնանք ա՛յս ճանապարհով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan