Ադրբեջանի իշխանությունը վա-բանկից բացի այլ տարբերակ չունի
ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արեւելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր...
Սա արդեն պաշտոնական հաստատումն է այն տեղեկության, որ վերջին երկու ամսվա ընթացքում համառորեն շրջանառվում է հայկական և միջազգային փորձագիտական դաշտում: Ադրբեջանը պատրաստվում է արցախյան երրորդ պատերազմի, ինչը ավելի արյունալի է լինելու, քան նախորդը: Հնարավոր է՝ գերտերությունները կարողանան կանգնեցնել ադրբեջանական անհեռատես իշխանությանը, բայց հաշվի առնելով, թե ինչ սոցիալական ու տնտեսական խնդիրների առաջ է կանգնած այդ երկիրը, ինչ արագությամբ է սպառվում նավթային ռեսուրսը և ինչ ճգնաժամի առաջ կարող է Ադրբեջանը կանգնել արդեն այս տարվա վերջին, ապա Վա-բանկ գնալուց բացի, Իլհամ Ալիևին այլ ելք չի մնում:
Իհարկե, Հայկական պետությունները ունակ են պատրաստված հարված տալ թշնամուն, բայց դրա համար ռազմական հագեցվածության հետ միաժամանակ մեր հանրությանը պետք է վերագտնել հոգեկան հանգստությունը, հեռու վանել խուճապն ու վճռականորեն դիմակայել մարտահրավերներին:
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից