Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. Փաշինյանը մաքրում է Ղարաբաղը... ղարաբաղյան կլանից (Տեսանյութ)

ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրաժարանը լայնորեն լուսաբանվում է ադրբեջանական մամուլում: Ադրբեջանցի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ այդ հրաժարականը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի հանդիպումից անմիջապես հետո: Իսկ սա նշանակում է , որ Մնացականյանի հրաժարականի համար, ամենայն հավանականությամբ, պնդել է անձամբ Փաշինյանը: Ադրբեջանցիների կարծիքով, այդ հրաժարականը առաջինն է, սակայն վերջինը չէ: Քանզի, ըստ նրանց, ղարաբաղյան խնդրին խանգարում են նաև այլ ռազմատենչ գործիչներ:

Քաղաքագետների մյուս մասի կարծիքով էլ այստեղ կարևորը ոչ թե կադրային փոփոխություններն են, այլ այն ցնցումները, որոնք կարող են լինել Ղարաբաղյան իշխող վերնախավում, քանզի այդ դեպքում հնարավոր կլինի կազմաքանդել ղարաբաղյան միասնական կառավարման բուրգը և կազմալուծել ղարաբաղցիների ռազմական մեքենան:

Ըստ վերլուծաբանների, Բաքվում ուշադրությամբ են հետևում այդ գործընթացին, և ճիշտ պահին պետք է կարողանան վճռական հարված տալ, որպեսզի 2016-ի ապրիլը չկրկնվի: Վերլուծաբանները հիշեցնում են, որ այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին ռազմական առավելություն, սակայն ղարաբաղյան ռազմա-պետական մեքենան կազմաքանդված չէր, դրա համար էլ ադրբեջանցիների առաջխաղացումը սահմանափակ բնույթ ունեցավ: Դրա համար էլ, նշում են ադրբեջանցի վերլուծաբանները, անչափ կարևոր է, որ ղարաբաղյան պետական բուրգը կազմաքանդվի հենց Երևանի, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի ձեռքերով:

Այս հարցում, սակայն, վերլուծաբանները տարակարծիք են: Մի մասի կարծիքով Փաշինյանին հնարավոր է պարտադրել խաղաղ ձևով դուրս բերել հայկական զորքերը «գրավյալ» տարածքներից, իսկ մյուսների կարծիքով Փաշինյանը, եթե նույնիսկ ցանկանա էլ, չի կարող այն իրականացնել, քանզի դրան կխանգարի հանրային կարծիքը: Ըստ վերլուծաբանների, պետք է օգտագործել նրա դեստրուկտիվ պոտենցիալը՝ Ղարաբաղը ներսից կազմաքանդելու համար:

Բացի այդ, նրա եսակենտրոն պահվածքը ՀԱՊԿ-ում և նույնիսկ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում նույնպես կնպաստի, որ Բաքվի ռազմական գործողությունները ըմբռնումով ընկալվեն այդ տիրույթից, նշում են վերլուծաբանները:
Ինչ վերաբերվում է Վաշինգտոնին, ապա այստեղ, ըստ վերլուծաբանների, արդեն տեղյակ են Բաքվի պլաններին, և նույնպես ըմբռնումով կվերաբերվեն Ադրբեջանի ծրագրերին, քանզի ուժեղ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական խնդիրներից է դարձել: Մանավանդ որ այդ ուղենիշում է գտնվում նաև Իսրայելը: Բացի այդ, Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները աննախադեպ ձևով գնում են դեպի լավացման: Վաշինգտոնը պատրաստ է Էրդողանին հանձնել նրա թիվ մեկ թշնամուն՝ Գյուլենին: Բացի այդ, ամերիկացիները վերջնականապես պատրաստվում են հրաժարվել քրդերի աջակցությունից՝ Սիրիայի տարածքում:

Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ Իրանը դարձել է Վաշինգտոնի համար իդեա-ֆիքս, և քանի դեռ Փաշինյանը Երևանում է, պետք է արագ օգտագործել այս պատմական հնարավորությունը, քանզի պատմությունը նման եզակի շանսեր քիչ է տրամադրում և շատ կարճ ժամկետով:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan