Նոր տոնածառը հանրության պահանջն է․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է գլխավոր տոնածառի ծախսերի ու արտաքին տեսքի շուրջ՝ հանրության շրջանում արձագանքներին:
«Հանրության մոտ բուռն արձագանք է զուտ հիացմունքի պահով ու մեծամասնությունը շատ ուրախացել է այս տոնածառով: Ես ինքս ուրախացել եմ, քանի որ սա երկար սպասված իրադարձություն է: Սա ոչ միայն Երևանի, այլ Հայաստանի գլխավոր տոնածառն է: Իրապես այն ինչ ունենք, գինն իրապես թանկ չէ ու հանրության պահանջն էր, որ նոր տոնածառ ունենանք... Աստղաբաշխական թվեր չեն տրվել, գումարը բավականին համեստ է՝ այլ երկրների տոնածառների գումարի հետ համեմատ»,- ասաց Մարությանը: