Մենք արդար ենք. զոհերի հարազատների մոտ չենք գնա.Պավել Մանուկյան` ուղիղ
Նիստն ընդմիջվել է, նախկինում ամբաստանյալ Արայիկ Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը համաձայնել է դառնալ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը: Նիստն ընդմիջվել է, դատարանը գնացել է որոշում կայացնելու:
Այդ ընթացքում Tert.am-ի հետ զրույցում Պավել Մանուկյանն ասաց, որ շահերի բախման խնդիր չկա, իրենց համար որևէ տարբերություն չկա, թե պաշտպանությունն ով կիրականացնի. «Արդարությունը մեր ձեռքում է, ով էլ լինի պաշտպան, մենք պաշտպանված ենք արդարությամբ: Ինչ ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, Բիլյան Արմենն արդար և ազնիվ ապստամբ է, և նրան պետք է ազատ արձակել, կայծակնային արագությամբ»: Հ
Հարցին, թե համաներման կարիք չկա՞ արդյոք, «Սասնա Ծռերը» հայտնել էր, որ համաներման կարիք չունի, այս ընթացքում զոհերի հարազատների հետ խոսե՞լ եք, շփումներ եղե՞լ են, Պավել Մանուկյանն ասաց. «Մինչև դատավորությունը չվերջանա, զոհերի հարազատների մոտ չենք գնա, մենք արդար ենք, իսկ դատավարությունից հետո՝ որպես անմեղ զոհեր, որովհետև նրանք նախկին իշխանության, ցեղասպան իշխանության զոհերն են, դրանից հետո մենք կգնանք նրանց հիշատակը հարգելու»:
Մանրամասները՝ Tert.am-ի ուղիղ եթերում: